Երեւանում, հուլիսի 4-ին, ժամը 16:30-ի սահմաններում 24-ամյա Հեղինե Ղ.-ն իր վարած Nissan March մակնիշի 35 LR 040 համարանիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց եւ Գրիբայեդով փողոցների խաչմերոկում բախվել է հաստաբուն ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է: Հեղինե Ղ.-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: