loading...

Կիեւում մեկ ամիս առաջ առևանգել են հայ գործարարի որդուն. Ո՞վ է նա



Դիտումներ ` 1887
Կիեւում մեկ ամիս առաջ առևանգել են հայ գործարարի որդուն. Ո՞վ է նա

Մոտ մեկ ամիս է անցել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում առեւանգված հայ գործարարի որդու դեպքից, սակայն նրա ճակատագիրը դեռ շարունակում է անհայտ մնալ. երիտասադի հարազատները դեռ լուր չունեն ոչ նրա գտնվելու վայրի մասին, ոչ էլ անգամ՝ նրա կյանքի եւ առողջության:



Կիեւի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր օրերին դեռ ոչ ոք ոչ մի պահանջ չի ներկայացրել հարազատներին: «Նորություն չկա, ոչ մի փոփոխություն չկա, դեռ իրավիճակը նույն է»,- ասաց մեր աղբյուրը:

27-ամյա առեւանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է:


Նա մինչ դեպքը Կիեւում խաղային բիզնեսով է զբաղվել:

Նշենք, որ  հայ երիտասարդի առեւանգման վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններին որեւէ հաղորդում ներկայացվելու վերաբերյալ տվյալներ չկան։

http://armtimes.com/hy/article/128140

 

loading...

Փակել