Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր հարցաքննության, 2008թ մարտի 1-ի գործի մասին:Ինչպես արդեն հայտենել ենք‚ ժամեր առաջ նա եղել է ՀՔԾ-ում, հարցաքննվել է: Պաշտոնապես հայտարարվեց, որ Քոչարյանը հարցաքննվել է, որպես մեղադրյալ, և որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնոդրություն է ներկայացրել:
Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,-ասաց նա:
Քոչարյանը վստահ է` իր նկատմամբ ներկայացրած մեղադրանք հորինված է և շինծու, իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:
«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»,- ասաց նա: