loading...

Կենդանակերպի ամենաբարդ 5 նշանները



Դիտումներ ` 745
Կենդանակերպի ամենաբարդ 5 նշանները

Ինչո՞ւ կենդանակերպի նշանների որոշ ներկայացուցիչներ մշտապես կոպտում են, իսկ որոշներն ամեն ինչ ներում:

Վաղուց հայտնի է, որ 12 կենդանակերպի նշանների մեջ գոյությյուն ունեն 5 «ամենածանր» նշանները: Այդ նշանների հանդեպ միշտ հատուկ «հանդուրժող» դիմելաձև գոյություն ունի, քանի որ նրանք ծնվել են «այդ» նշանների տակ, ծննդյան ամսաթիվն արդեն ամեն ինչ որոշել է նրանց համար: Նրանց շատ բան են ներում, քանի որ նրանցից ոչինչ կախված չէ: Սակայն արդյո՞ք ամեն ինչ այնպես է, ինչպես մենք սովոր ենք կարծել: Ինչու՞ են որոշները կոպտում, իսկ մյուսները ներում: Որտե՞ղ է ոսկե միջինը, և արդյոք այն գոյություն ունի:

5-րդ տեղ՝ Այծեղջյուր

Այծեղջյուրները շատ բարդ են շփման մեջ: Համառությունը նրանց երկրորդ «ես»-ն է: Նրանք երբեք չեն անի այն, ինչ չեն ցանկանում: Այծեղջյուրները քչերին են հարգում, այդ պատճառով նրանց շփման շրջանակը լայն չէ: Նրանք չեն սիրում ձանձրույթ, այդ պատճառով շրջապատում են իրենց այս աշխարհի «ամենարժանիներով»: Եթե դուք սիրահարվել եք Այծեղջյուրին, ապա ձեզ անհրաժեշտ է ծով համբերություն:

4-րդ տեղ՝ Ջրհոս

Ջրհոսները շատ յուրահատուկ են շփման մեջ: Նրանք գնահատում և հարգում են միայն իրենց կարծիքը, ոչ մի վատ բան չեն տեսնում իրենց արդարացնելու համար ուրիշին մեղադրելու մեջ: Նրանք նպատակասլաց են, պահի տակ շատ դաժան: Ջրհոսները խելացի են, սակայն հաճախ զգացմունքները վեր են բարձրանում և նրանք սկսում են լքել ճիշտ, նախորոք մտածված ճանապարհը:

3-րդ տեղ՝ Երկվորյակ

 

Երկվորյակներին ինչ-որ մեկը մշտապես ինչ-որ տեղ է տանում: Նրանց դժվար է մեկ տեղում նստել: Նրանք վառ են, շատախոս և կամակոր: Ամենադժվար պահերին նրանք հագնում են «անտարբերության դիմակը» կամ նույնիսկ «դաժանության» և լքում «շքերթը» առանց ցտեսություն մաղթելու: Շրջապատի կարծիքը նրանց համար որևէ նշանակություն չունի: Նրանք իրենց երևակայության աշխարհն ունեն: Երկվորյակները նենգ են: Թվում է բացահայտել եք նրանց, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, և դուք կրկին ընկնում եք թակարդը:

2-րդ տեղ՝ Խոյ

Խոյերը բավականին իմպուլսիվ անձնավորություններ են, նրանք ունակ են 15 վայրկյանում քանդել այն, ինչ տարիներով էին կառուցում և դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև հարաբերություններին: Նրանք միշտ ճիշտ են, իսկ, եթե ճիշտ չեն, ապա դուք պետք է ընդունեք, որ նրանք ճիշտ են: Այդպիսի հասարակ կանոն գոյություն ունի նրանց կյանքում: Եթե դուք սիրահարվել եք Խոյին, ապա պատրաստ եղեք նրան, որ երկու օրից ավել խաղաղություն տանը չի լինի, իսկ կրակը մշտապես բռնկվելու է:

1-ին տեղ՝ Կարիճ

Կարիճներն ամենաչարագույնն են ամբողջ թագավորության մեջ: Նրանք միշտ ստանում են այն, ինչ ուզում են: Ունեն կոշտ վերաբերմունք աշխարհի նկատմամբ, գերեսասեր են և վրիժառու բնավորությու ունենն: Նրանց համար մարդիկ սեփականություն են, այդ պատճառով, եթե դուք ընկել եք նրանց թակարդը, ապա մշտապես մնալու եք ստրկության մեջ: Կենդանակերպի այս նշանի հետ ցանկացած տեսակի հարաբերություն հղի է ծանր հետևանքներով


loading...

Փակել