loading...

Կենդանակերպի 3 կին ներկայացուցիչներ, որոնց համար տղամարդիկ խենթանում են



Դիտումներ ` 680
Կենդանակերպի 3 կին ներկայացուցիչներ, որոնց համար տղամարդիկ խենթանում են

1.Կույս։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների էությունը հասկանալու բանալին հետևյալն է՝ նա չափազանց շատ է վերահսկում իրեն։ Նա նույնքան զգացմունքային է, որքան մյուս կանայք, բայց լավ է ղեկավարում իր զգացմունքները։ Նրա ներքին ձգտումները գրեթե միշտ գաղտնի են մնում։ Իրենց դրսևորում են լուրջ և արժանապատվորեն։ Համեստությունը նրան բնորոշ բնատուր հատկություն է, և նա երբեք չի պարծենում իր նվաճումներով։ Կույսը հրաշալի վարքագիծ է դրսևորում, իրեն պահում իսկական կնոջ նման։ Չեք կարող սադրել նրան։   Նա կարծում է, որ կինը երբեք որևէ մեկին չի վիրավորում՝ բացառությամբ կանխամտածված իրավիճակների։ Այդ դեպքում հարկավոր է զգուշանալ։ Կույսն այս դեպքում պատրաստ է հարձակումների։ Կույսը հավատում է ինքնակատարելագործմանը և ներդնում է բոլոր ջանքերը՝ իրեն և իր դրությունը լավացնելու համար։ Կույսին հատկապես հետաքրքրում են գրականությունը, երաժշտությունն ու արվեստը։ Կույսերը հաճախ են անհանգստացած լինում։ Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Կույսերը հավատացած են, որ կարող են լուծել ցանկացած խնդիր։ Նրանք ինտելեկտին ավելի շատ են վստահում, քան ինտուիցիային։ Կարող են առատաձեռն և բարի լինել, միևնույն ժամանակ մնում են նպատակասլաց, սառը և միշտ ենթարկվում են տրամաբանությանը, և ոչ թե՝ սրտին։ Եթե Կույսը որևէ ճանապարհ է ընտրել, ոչ ոք չի կարող շեղել նրան։   Կույսը լի է էներգիայով։ Ցանկացած գործի նա մոտենում է այն համոզմունքով, որ որևէ մեկը չի կարող դա այնպես անել, ինչպես կարող է ինքը։ Ամեն դեպքում նա ապահովագրվում է ձախողման հնարավորության դեպքում։ Նա գիտի՝ ինչ է ցանկանում տղամարդը։ Եթե տղամարդն ինքը չի հասկանում, Կույսն ինքը կարող է վերլուծել իրավիճակը։ Նա հրաշալի վերլուծաբան է։ Նրա նպատակները պրակտիկ են և ռեալ։ Սովորաբար վաղ չեն ամուսնանում։

 



2. Այծեղջյուր։ Այս կանայք չեն սիրում, երբ իրենց դիտարկում են՝ որպես սեքսուալ օբյեկտ։ Նրանք բարձր պահանջներ ունեն, որոնք չեն ձգտում իջեցնել։ Սիրելիին ստիպում են իրենց վերաբերվել հարգանքով։ Չեն սիրում, երբ իրենց շտապեցնում են։ Եթե առաջին հանդիպմանն եք եկել, հույս մի ունեցեք, որ այն կարող եք անկողնում ավարտել. դա պարզապես չի ստացվի։ Երկրորդ հանդիպումը ևս հազիվ թե տա այդ հնարավորությունը՚ Դուք ստիպված կլինեք համոզել, որ Այծեղջյուրին չեք ընկալում որպես մի գիշերվա համար նախատեսված կին։ Այս կանայք զգացմունքային են և ուժեղ ինտելեկտ ունեն։ Հիմնականում առաջնորդվում են խելքով։   Ընկերները ոգեշնչում են Այծեղջյուրին։ Նա սիրում է երեկույթներ և մարդկանց, հասարակության մեջ իրեն հրաշալի է զգում և միշտ պատրաստ է հրավերն ընդունել վերջին պահին՝ նրանից, ով իրեն դուր է գալիս։ Հիմնականում ազնիվ են և բաց, չեն կարողանում ստել, քանի որ չեն ցանկանում սխալ լինել։ Եթե սիրում են որևէ մեկին, սովորաբար նրա առաջ բացում են հոգին, հաճախ՝ ոչ այնքան մտածված։   Սիրում են մասնակցություն ունենալ ուրիշի կյանքին։ Երբեմն որևէ մեկին պետք չեկող խորհուրդներ են տալիս, որոնք որևէ մեկը չի պատրաստվում լսել։ Պատասխանատվություն են ստանձնում տղամարդկային աշխատանքի համար։ Հաճախ բավական բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Սիրում են որևէ բանի հասնել։ Ընդառաջ են գնում ցանկացած նոր հնարավորության, պատասխանատվություն ստանձնում նոր գործերի կատարման համար, քանի որ զգում են, որ կարող են հասնել ցանկացած նպատակի, կատարել իրեն հանձնարարված ցանկացած գործ։ Կարողանում են թիմով աշխատել, մարդասեր են, հետաքրքրվում են համաշխարհային խնդիրներով։ Սակայն նա իր ջանքերի դիմաց սեր և ըմբռնում չի պահանջում։ Նա այնքան է տարվում աշխատանքով, որ դիտակետից կորցնում է այն մարդկանց, ում համար ջանք է գործադրում։ Այծեղջյուրն անհրաժեշտ խիզախություն ունի՝ սեփական համոզմունքները մինչև վերջ պաշտպանելու համար։ Եթե նրա պլանները ձախողվել են, նա դեպրեսիայի մեջ չի ընկնում, քանի որ կարողանում է սովորել սեփական սխալների վրա։ Ձախողված գործը նրա համար ավելի մեծ նշանակություն ունի, քան հաջողություն բերածը, քանի որ դա կոչ է՝ կրկին փորձել սեփական ուժերը։   Այծեղջյուրը կարող է երբեմն կամակոր լինել։ Քանի որ Այծեղջյուրը սիրո և ընկերակցության կարիք ունի, հակառակ սեռը նրան շատ է հետաքրքրում։ Բայց նա իդեալական զուգընկեր է փնտրում և դժվարությամբ է ընտրություն կատարում։ Նրան տղամարդ է պետք, ով կկարողանա ստիպել իրեն կին զգալ։ Ընդ որում, նշանակություն չունի, թե ով է նա։ Նա սիրում է գեղեցիկ իրեր, այդ թվում՝ մարդու մարմինը։ Խորհուրդ է տրվում չմոռանալ նրան հաճոյախոսություններ անել կառուցվածքի մասին։ Նա գնահատված լինելու կարիք ունի։   3. Կշեռք։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հայտնի են իրենց գեղեցկությամբ։ Հղկված վարք ունեն, գեղեիկ հագուկապ, սիրում են թանկարժեք զարդեր և ձգտում են իրենց շքեղությամբ շրջապատել։ Կարողանում են քննադատաբար մոտենալ իրենց։ Ցանկանում են, որ իրենց կերպարը համապատասխանի բարձր ստանդարտների և պատրաստ են անհրաժեշտության դեպքում փոխվել։ Հակված են անկայունության, փորձում են սիրախաղ անել ճանապարհին հայտնված տղամարդու հետ, բայց հեշտությամբ անցնում են մյուսին։ Արագ են մոռանում։   Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Կշեռքը, որպես այդպիսին, տղամարդով չի հետաքրքրվում։ Հիմնականում նա ցանկանում է, որ հիանան իրենով։ Կշեռքը չի սիրում շտապել։ Ինչ էլ լինի, ցանկացած խումբ նրա համար ևս մեկ առիթ է՝ աստղ դառնալու համար։ Հնարավոր է՝ նա ճիշտ է, քանի որ կարող է զարդարել ցանկացած երեկույթ։ Նա կատարելություն է որոնում և կարող է չափազանցնել մյուսների սխալներն ու թերությունները, որոնք խանգարում են դրան հասնել։ Սիրում են թեթև գրքեր կարդալ, երջանիկ ավարտ ունեցող կինոնկարներ նայել, հանգիստ երաժշտություն լսել։   Մի փորձել վերահսկել նրան։ Նա չի լսի ձեզ։ Եթե համառեք, ավելի մեծ համառության կհանդիպեք։ Որքան մեծ է ճնշումը, այնքան նա կամակոր է դառնում։ Նուրբ խոսքերն ու համոզելը միակ միջոցն են՝ նրա բացասական վերաբերմունքը հաղթահարելու համար։   Չափազանց կանացի լինելով՝ նա միևնույն ժամանակ՝ խելացի է, պերճախոս, ակտիվ։ Բարդ իրավիճակում հայտնվելով՝ Կշեռքը կարող է անօգնական դառնալ և կսպասի օգնության, ինչպես կույր մարդը։

 

loading...

Փակել