Կաղամբն օժտված է բուժիչ հատկություններով:
Շատ օգտակար է հոդացավերի և վարիկոզ լայնացման դեպքում:
Հոդացավից ազատվելու համար կաղամբի տերևը տաքացնել միկրոալիքային վառարանում կամ վառարանի մոտ:
Այնուհետև վրան քսել մեղրի բարակ շերտ և դնել ցավող հատվածի վրա:
Ամրացնել բինտով և փաթաթել տաք շարֆով:
Երակների վարիկոզ լայնացման դեպքում կաղամբի թարմ տերևը գրտնակել, մի երեսին քսել բուսայող և այդ կողմով դնել ախտահարված հատվածի վրա:
Բուժման տևողությունը՝ մեկ ամիս: