loading...

Կաղամբով ջեռեփուկ, ուտեստ, որի նկատմամբ ոչ ոք անտարբեր չի մնա



Դիտումներ ` 628
Կաղամբով  ջեռեփուկ,  ուտեստ, որի նկատմամբ ոչ ոք անտարբեր չի մնա

 

Բաղադրիչներ

  • 1 կգ կաղամբ
  • 800 գ աղացած միս
  • 500 գ կարտոֆիլ
  • 3 գլուխ սոխ
  • 5 ձու
  • 120 մլ կաթ
  • 200 գ թթվասեր
  • Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը

Կաղամբի տերևները առանձնացնել և խաշել 2 րոպե:

Կաղամբի  կոշտ հատվածները մանրացնել և տապակել մինչև դառնան թափանցիկ:

Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել աղացած միսը և թողնել տապակվի մարմանդ կրակի վրա:

Կարտոֆիլը  անցկացնել խոշոր քերիչով ավելացել մսին,  համեմել աղով և պղպեղով:

Միջուկը պատրաստ է:

Ըստ ցանկության կարելի է նաև կանաչի ավելացնել:

 


Առանձին ամանի մեջ  հարել ձուն և կաթը:

Կաղամբի խաշված թերթերը փռել տապակի վրա, լցնել միջուկը,  և լցնել ձվի ու կաթի խառնուրդը:  Ծածկել կաղամբի թերթերով:

Վրան քսել թթվասեր և եփել 180 աստիճանի տակ,  40 րոպե:


loading...

Փակել