loading...

Կաթված 8 ամենօրյա կանոն կանխարգելման համար



Դիտումներ ` 621
Կաթված  8 ամենօրյա կանոն  կանխարգելման համար

Կաթվածն աշխարհում մահացության ամենատարածված պատճառներից մեկն է։ Setmar.ru կայքը գրում է, որ հնարավոր չէ հիվանդությունը կանխարգելել 100 տոկոսով. այն կարող է ախտահարել ցանկացած տարիքի անձի օրգանիզմը, բայց տարիների ընթացքում առաջացման հավանականությունը մեծանում է։ Կայքը ներկայացրել է մի քանի կանոն, որոնք կօգնեն կանխարգելել կաթվածը։

1. Ե՞րբ եք չափել ճնշումը վերջին անգամ։ Տարիքը բացարձակապես կարևոր չէ։ Հաճախակի սթրեսը և լարվածությունը կարող են ծանր հետևանքների հանգեցնել։ Հիպերտոնիան կարող է հանգեցնել բազմաթիվ անցանկալի հետևանքների, այդ թվում՝ կաթվածի։

2. Հետևեք արյան մեջ շաքարի մակարդակին։ Դիաբետը կարող է դառնալ կաթվածի առաջացման պատճառներից մեկը։ Մի մոռացեք դիմել մասնագետի և պարբերաբար ստուգումներ անցնել։

3. Օգտագործեք մթերք, որը կօգնի իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը բազմաթիվ խնդիրների պատճառ կարող է դառնալ, այդ պատճառով էլ հարկավոր է պարբերաբար ստուգվել, հետևել սննդակարգին և ֆիզիկական ակտիվություն դրսևորել։

4. 30 րոպե հատկացրեք քայլելուն, ևս 20 րոպե՝ ֆիզիկական վարժություններին։ Ակտիվ կենսակերպը կաթվածի կանխարգելման անհրաժեշտ միջոցներից մեկն է։ Օրգանիզմը թթվածին է ստանում, ամրանում է սիրտը, վերականգնվում է արյան շրջանառությունը, ուղեղը ստանում է սնուցում։

5. Կիտրոնով ջուր խմեք՝ օրգանիզմը մաքրելու, ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։ Հիվանդությունների կանխարգելման համար հարկավոր է առողջ քաշ ունենալ։ Այդ գործում ձեզ կարող է օգնել նաև կիտրոնով ջուրը, որը լավացնում է արյան շրջանառությունը, օրգանիզմը մաքրում է տոքսիններից, լավացնում է սրտի և լյարդի աշխատանքը, կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ամրացնել իմունիտետը։

6. Թողեք ծխելը։ Ծխելը ծախսատար է, միևնույն ժամանակ՝ բազմաթիվ ռիսկեր է պարունակում։

 



7. Հիշեք նշանները, որոնք վկայում են կաթվածի մասին.

• մարմնի մի հատվածի թմրում, օրինակ՝ հիվանդը չի զգում ձեռքը,
• չի կարողանում նորմալ խոսել,
• հոգնածություն,
• ուժեղ գլխացավ, որն ուղեկցվում է փսխումով։

8. Հետևեք մտքերին և զգացմունքներին։ Դրական էմոցիաները շատ կարևոր են առողջության համար։ Ձեզ ավելի շատ ժամանակ տրամադրեք, հաճելի զբաղմունք գտեք, ժամանակ տրամադրեք հետաքրքրություններին։

loading...

Փակել