Բաղադրամասեր
1 կգ կարտոֆիլ
2 ձու
50 գ կարագ
50գ պանիր (լոռի, չեդեր)
Համեմունքներ պղպեղ,
կարմիր պղպեղ
3 ճաշի գդալ պակսիմատ,
ավելացնել 1 թեյի գդալ կարմիր աղացած պղպեղ- լավ խառնել
Պատրաստման եղանակը Կարտոֆիլը լավ լվանալ և եփել։ Հեռացնել կեղևը, տրորել, ավելացնել 50 գ կարագ - լավ խառնել թողնել, որ մի քիչ սարչի, ապա ավելացնել 1 ձու, համեմել ըստ ճաշակի, կտրատել ըստ ցանկությամբ 2-3 հատ կանաչ սոխ։ 50 գ լոռի պանիր կամ ցանկացած պինդ պանիր կտրատել քառակուսիներով։ 1 ճաշի գդալ կարտոֆիլի խյուսը բացել, մեջը դնել 1 հատիկ պանիր և ձևավորել գնդիկը Գնդիկները թավախել ալյուրի մեջ, այնուհետև թաթախել հարած ձվի մեջ և թավալել պակսիմատի մեջ Ջեռոցի թավայի վրա փռել յուղաթուխտ և շարել գնդիկները Պահել ջեռոցում 15 րոպե Մատուցել կետչուպով կամ աջիկայով
Նյութի աղբյուր՝ https://xohanoc.am/hy/site/index