loading...

Կարմիր լոբու օգտակար հատկությունները



Դիտումներ ` 2921
Կարմիր լոբու օգտակար հատկությունները

Լոբու հատիկներում առկա լեցիտինը դասվում է բարդ ճարպերի շարքում և բարենպաստ ազդեցություն է գործում ուղեղի և նյարդային հյուսվածքների վրա, լավացնելով մեր ուշադրությունը և հիշողությունը:

 

 

Լոբին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասող եւ քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալներից։ 8 տարի շարունակ շաբաթական երկու անգամ լոբի կամ ոսպ ուտող կանայք ավելի քիչ են հակված կրծքի քաղցկեղով հիվանդանալուն։

 



Լոբին հարուստ է նաեւ սպիտակուցով, ուստի այն ուտելու դեպքում Դուք շուտ քաղց չեք զգա եւ շատ ուտելու կարիք չեք ունենա։ Շատերը սպիտակուցի համար միս են ուտում, մինչդեռ մոռանում են, որ լոբին էլ է դրանով հարուստ։

 

 

Հակացուցումներ։

 


Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։

 

 

Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք` կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաեւ եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։


loading...

Փակել