Այս բուսական դեղամիջոցը զուգակցում է սխտորի և գինու օգտակար հատկությունները։
Ստացված խառնուրդն ընդունակ է կանխարգելել շատ հիվանդություններ, մաքրել արյունը, ամրապնդել իմունային համակարգը, հեռացնել վատ խոլեստերինը, լավացնել սրտանոթային համակարգի աշխատանքը, օրգանիզմից հեռացնել աղի ավելցուկը, ամրապնդել դիմադրողականությունը, էներգիա տալ և պայքարել զանազան վարակների դեմ։
Ահա թե ձեզ ինչ է պետք․ 12 պճեղ սխտոր և կես լիտր լավորակ կարմիր գինի։
Մաքրեք սխտորը և ապակե տարայում խառնեք կես լիտր կարմիր գինու հետ։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել այն սխտորը, որը տատիկները վաճառում են շուկայում, և ոչ թե սուպերմարկետներում ահռելի քանակով վաճառվող չինական սխտորը։
Չինական սխտորն ավելի շատ մկնդեղ է պարունակումմ և ցածր թերապևտիկ հատկություններով է օժտված։ Բացի դրանից, դուք կարող եք սխտորը կիսել․ նման ձևով այն ավելի արագ կհասունանա, իսկ թուրմից ստացված էֆեկտն ավելի ուժեղ կլինի։
Սակայն այդ դեպքում թուրմի համը բավական յուրահատուկ կլինի։ Խառնուրդով տարաները փակեք և պահեք 2 շաբաթ՝ արևի լույսից պաշտպանված վայրում։ Միաժամանակ օրը 2-3 անգամ տարան թափահարեք։ Եվ վերջապես հեղուկը ֆիլտրեք և պահեք անթափանց կոնվեյերում։ Այս էլիքսիրը կարելի է սարքել ծայրահեղ դեպքում տարին երկու անգամ։ Ամսվա ընթացքում խմում են օրը երկու թեյի գդալ։