loading...

Կարելի է արդյոք ամեն օր ձու ուտել․ Ինչ է տեղի ունենում, երբ ամեն օր ձու եք ուտում



Դիտումներ ` 2501
Կարելի է արդյոք ամեն օր ձու ուտել․ Ինչ է տեղի ունենում, երբ ամեն օր ձու եք ուտում

Մեր օրգանիզմը արտադրում է 11 անփոխարինելի ճարպաթթու, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար, իսկ ձուն պարունակում է մնացած 9 ճարպաթթուները, որոնք նույն չափ կարևոր և անհրաժեշտ են։ Ինչպես փաստումեն գիտական շատ հետազոտություններ, հենց այդ 9 ճարպաթթուների պակասը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության, անառողջ մաշկի և մազաթափության, ինչպես նաև դա կարող է թուլացնել իմունային համակարգը։

 

 

Այսպիսով, ձվի կանոնավոր օգտագոծումը կապահով հետևյալ առավելությունները մեր օրգանիզմի համար։

 



Ձուն ամրացնում է իմունային համակարգը
Օրական 1 – 2 ձուն կարող է օգնել ձեզ պայքարել զանազան վարակների դեմ, քանի որ ձուն հարուստ է սելենով՝ ինչը իմունային համակարգի կարևոր միկրոէլեմենտներից է։

Ձուն նվազեցնում է հուզմունքը և սթրեսը
Ձուն պարունակում է անփոխարինելի ճարպաթթուներ, որոնք սատարում են հոգեբանական առողջությանը։ Բացի այդ ձուն խթանում է սերոտինի արտադրմանը, որը հանգստության և բարձր տրամադրության համար պատասխանատու նեյրոմեդիատոր է։

 

 

Ձուն խթանում է ոսկորների և ատամների ամրությանը
Ձուն, արևի շողերի հետ մեկտեղ, համարվում է վիտամին D –ի լավագույն աղբյուրը։ Այս վիտամինը չափազանց կարևոր է ոսկորների և ատամների պատշաճ աճի և ամրության ապահովման համար։ Բացի դա, այդ վիտամինը խթանում է կալցիումի յուրացմանը, ինչը անհրաժեշտ է ճիշտ նյութափոխանակություն, լավ մարսողություն և առողջ սիրտ ունենալու համար։

Ձուն լավացնում է ուղեղի ճանաչողական գործառույթը
 


Ձուն պարունակում է քոլին՝ միացություն, որը օգտակար է մտավոր գործառույթին։ Ինչպես փաստում են հետազոտությունները, քոլինի պակասը բարձրացնում է դեմենցիա (խելագարություն), նյարդաբանական խանգարումներ, Ալցհեյմերի հիվանդություն և ճանաչողական խանգարումներ զարգացնելու հավանականությունը։

Ձուն լավացնում է մաշկի վիճակը
Ձուն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք օգտակար են մազերի արագ աճի, մաշկի և տեսողության լավ վիճակի, ինչպես նաև լյարդի ճիշտ գործառությը ապահովելու համար։ Ձուն հատկապես հարուստ է B1 և B12 վիտամիններով, ինչը չափազանց լավ կարևոր է առողև ճանաչողական և նյարդային համակարգ ունենալու համար։


loading...

Փակել