loading...

Կարապետյանը «քցեց» Սերժ Սարգսյանին և դրսից «մարդ է բերել» ժողովրդի վրա



Դիտումներ ` 3256
Կարապետյանը «քցեց» Սերժ Սարգսյանին և դրսից «մարդ է բերել» ժողովրդի վրա

Երեկ ուշ երեկոյան  հայտնի դարձավ, որ այսօր ժամը 11-ին նախատեսված հանդիպումը Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի չի ունենալու: Հանդիպման չեղարկման վերաբերյալ հայտարարություն տարածվեց եւ Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի կողմից:

Ինչպես հայտնի է տասը օրից ավելի Հայաստանը քայլում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հետ, մինչեւ որ Սերժ Սարգսյանը եւս արեց իր քայլն ու հրաժարական ներկայացրեց: Նիկոլը ճիշտ էր, ասաց Սարգսյանն ու հեռացավ վարչապետի պաշտոնից: Իրավիճակը դրանից հետո, սակայն այլ զարգացումներ ստացավ:

Կարեն Կարապետյանը, ով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ վաղուց արդեն միայն ժիլետով է տարբերվում վարքաբեկված բազմաթիվ ՀՀԿ-ականներից, որոշել է կրակի հետ խաղալ: Նրան ըստ էության դաս չեղավ ապրիլի 23-ը:



Կարապետյան Կարենը, ով հանուն փողի լքեց Հայաստանը եւ հանգրվանեց Մոսկվայում (հիշեցնենք, որ նա բարձր աշխատավարձի համար լքեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւ աշխատանքի անցավ Մոսկվայում), Հայաստանի պայքարող, ազատ ու անկախ քաղաքացիների եւ նրանց պայքարը առաջնորդող Նիկոլ Փաշինյանի վրա դրսից «մարդ է բերել»: Խոսքը ռուսաստանաբնակ գործարար Տաշիր ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի մասին է:

Irakanum.am-ին  տեղեկություններ են հասել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ Հայաստան է վայրէջք կատարել  Սամվել Կարապետյանի ինքնաթիռը, եւ Կարեն Կարապետյանին պատկանող Ֆլորենս ռեսորանում նախատեսված է եղել օլիգարխիայի ժողովը, որը սակայն տեղի չի ունեցել: Սերժ Սարգսյանը իրավիճակի լրջությունը հասկանալով հրաժարականի տեքստ գրեց:

Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացի առաջին փուլն  հաջողությամբ ավարտվեց, որից  հետո սակայն Սամվել եւ Կարեն Կարապետյանները փորձում են սեփական օրակարգը թելադրել եւ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել:  Վարչապետի ժամանակավոր պաշտոակատար, ժիլետով Կարապետյանը այժմ զբաղված է մանր ժուլիկությամբ եւ ջեբկիրությամբ:

 


Սամվել եւ Կարեն Կարապետյանները  ցանկանում են ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել Կ. Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո: Այսինքն՝ կարեւոր է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանության ղեկին լինի ՀՀԿ-ն, այլ ոչ թե Ն. Փաշինյանը, ինչպես վերջինս պահանջել է բանակցային օրակարգն առաջադրելիս: Սա իշխանությանը պետք է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունենա կրկին օգտագործել վարչական եւ ֆինանսական ռեսուրսները: Կարեն Կարապետյանն այս քայլով «քցեց» Սերժ Սարգսյանին, նույնը փորձում է անել նաեւ ժողովրդի հետ:

Դրայվը, սակայն մոռացել է մեկ պարզ ճշմարտություն, նա չի լինելու Հայաստանի վարչապետ: Ժողովուրդն ու նրան առաջնորդողը դա թույլ չեն տա, անկախ այն հանգամանքից, որ Կարապետյանին հովանավորում է ռուսատանաբնակ գործարար ընկերը: Ժողովրդի զգալի հատվածը  ատում է ՀՀԿ-ին, իսկ Կարեն Կարապետյանը հանդիսանում է այդ կուսակցության առանցքային դեմքը, ով պետք է շատ քաջ գիտակցի, նրան Հայաստան էին բերել, որպեսզի օգտագործեն ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու համար: Կարեն Կարապետյանը դա արեց, այդ ճանապարհին վարքաբեկելով սեփական անձը: Դիմադրելը առավել քան կսրի իրավիճակը: Կարապետյանին այլ բան չի մնում, քան հավաքել ժիլետների հավաքածուն եւ հեռանալ Հայաստանից, դրսում գուցե այս անգամ էլ նրան բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկեն: Հայաստանում Կարեն Կարապետյանին ու նրա հովանավորյալներին եւս մերժում են:

Փայլակ Ֆահրադյան


http://socialmedia.am/12800.html


loading...

Փակել