Այն, որ 31–ամյա աղջիկը հետևում է իր կազմվածքին, կշռում է 49 կգ 160 սմ հասակի պայմաններում, գովելի է։ Խոսքը երգչուհի Նանայի մասին է, ով երեկ իր Instagram–ում լուսանկար էր տեղադրել և, ի հեճուկս բամբասողների, ցուցադրել, թե ինչպիսին է իր կազմվածքը։ Տեսանք, տեղեկացանք, նկատի ունեցանք։ Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, մեղմ ասած ջուրը գցեց գովելի վարքի տեր երգչուհու տանջանքները։ Բանից պարզվում է՝ Նանան շատ զգայուն է իր կազմվածքի մասին հնչեցված բոլոր կարծիքների նկատմամբ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մխիթարող բնույթ են կրում։
Այդպես էլ վարվեցին նրա մի քանի երկրպագուներ, երբ փորձեցին պարզել, թե ով է նրան գեր անվանել, և որ «չաղ» լինելն ամոթ բան չէ։ Նանան կուլ չտվեց այդ «վիրավորանքը» և վերոնշյալ երկրպագուներին խնդրեց «ռադները քաշել» իր էջից, անդրադարձ կատարեց նրանց ազգային պատկանելիությանն ու այդքանից հետո «խնդրեց» չգրել, հակառակ դեպքում կվիրավորի։ Թե էլ ինչպես է լինում վիրավորելը, դա գուցե Նանան մեկնաբանի։