loading...

Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս



Դիտումներ ` 7605
Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս

Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս

Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն (պատրաստելուց 60-90 րոպե առաջ սառնարանից պետք է նախապես հանել)։

  1. Ձվի թարմությունը որոշելու համար պետք է այն ընկղմել ջրով լի բաժակի մեջ. եթե ձուն սուզվում է բաժակի հատակը, նշանակում է թարմ է և՝ հակառակը։
  2. Բաղադրատոմսերի մեջ buttermilk ասվածը կարելի է փոխարինել 1 բաժակ կաթի մեջ 1 թ/գդ քացախի խառնուրդով։

      Բաղադրիչների ճիշտ քանակությունը որոշելու ամենաճիշտ տարբերակը էլեկտրոնային կշեռքն է։



  1. Մեկ ձուն միջինը կշռում է 37-40 գրամ , որից 20-ը մոտավորապես դեղնուցն է։ Ձուն ավելի լավ է առանձնանում, երբ սառած է լինում, իսկ հարելու համար ամենահարմարը տաք սպիտակուցներն են։
  2. Սպիտակուցները կարելի է սառեցնել սառցախցիկում (հերմետիկ փակված ամանի մեջ), իսկ օգտագործելուց 1 օր առաջ պետք է հանել այնտեղից։
  3. Վանիլինի փոխարեն ցանկալի է վանիլի էքստրակտ կամ էսենցիա օգտագործել։
  4. Ձվերը սենյակային ջերմաստիճանի դարձնելու համար անհրաժեշտ է դրանք պարզապես տաք ջրով լի բաժակի մեջ ընկղմել։
  5. Կարագը սենյակային ջերմաստիճանի բերելու համար պետք է մանր-մանր կտրատել և դնել ափսեի մեջ։
  6. Ցանկացած բաղադրատոմսում մուգ շոկոլադը կարելի է փոխարինել կաթնայինով և՝ հակառակը։
  7. Եթե բաղադրատոմսում կարագի կողքին ոչ մի նշում չկա` միշտ օգտագործեք ոչ աղի սերուցքային կարագ։

loading...

Փակել