Կանաչ բանանը մեծ քանակով կալիում է պարունակում, որը նպաստում է սրտի ռիթմի կարգավորմանը։
Այս էլեմենտն օգնում է նորմայի սահմաններում պահել զարկերակային ճնշումն ու կանխարգելել առիթմիան։ Միջին չափի կանաչ բանանը մոտավորապես 400 մգ կալիում է պարունակում։
Կանաչ բանանի օգտագործումը կարող է օգնել վերականգնել աղիների միկրոֆլորան։
Կանաչ բանանը երկար ժամանակով հագեցնում է օրգանիզմը, չի պարունակում ճարպեր։ Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, կարող եք կանաչ բանանը ներառել ձեր սննդակարգ։ Միայն թե մի մոռացեք, որ հարկավոր է այն օգտագործել սահմանափակ քանակով, քանի որ այն շատ ածխաջրեր է պարունակում։