loading...

Կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը



Դիտումներ ` 661
Կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը

Քիչ առաջ կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։



Ցավոք, ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ովա իրան դատել»,- մասնավորապես, գրել է նա:

 


Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, իսկ օրեր անց դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր, եւ նրանք ազատ էին արձակվել:

Ի դեպ, նա Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի փեսան է:


loading...

Փակել