loading...

Կադրային ջարդ ՊԵԿ-ում



Դիտումներ ` 1747
Կադրային ջարդ ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեում լուրջ կրճատումներ են սպասվում. աշխատանքից ազատվելու են շուրջ 483 աշխատողներ:Կառավարության վերջին նիստում հաստատված որոշման համաձայան՝  նախատեսվում է կատարել փոփոխություններ կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում

Մասնավորապես` նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք` որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում: Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից նախատեսվում է լուծարել Ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից:



Միաժամանակ նախատեսվում է կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին: Որպես հիմնացորում նշվում է, որ ձեռնարկված  քայլերը նպատակաուղղված են հարկային վարչարարության կատարելագործմանը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք և նպատակային իրականացմանը:

Կառավարությունը նույն օրեը  սահմանել է լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը:  Այս նպատակով սահմանվել է հատուկ կարգ՝  նշված ցանկերում ներառված հարկ վճարողների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու մասին:

Նպատակը «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի  սահմանած պահանջներն ապահովելն է: 


Ներկայում հարկային մարմնում հաշվառված են բազմաթիվ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք չեն գործում, սակայն պետական գրանցումից դուրս չեն եկել: Այդ իսկ պատճառով հարկային մարմնի և ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազաներն ուռճացած են, ինչն էլ դժվարացնում է էլեկտրոնային համակարգերի աշխատանքները: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել լուծարել (պետական հաշվառումից հանել) փաստացի չգործող հարկ վճարողներին:

Այսպիոսվ՝ կառավարության գլոբալ օպտիմալացումը սկսվում է հարկային և մաքսային տեսուչներից. միանգամից 483 աշխատակցի կրճատումն, անշուշտ, ուշագրավ ցուցանիշ է: Հատկանշական է, որ պաշտոնական հիմնավորումների  մեջ չի նշվում, թե դա ՊԵԿ ընդհանուր աշխատակազմի քանի՞ տոկոսն է կազմում: Եթե դա լիներ քիչ թե շատ նշանակալի ցուցանիշ, օրինակ մոտ 30 տոկոս, թերևս կհայտարարվեր: Հայտնի է, որ ՊԵԿ-ը պետական ապարատի ամենաուռճացված մարմինն է և այս կարգի խոշոր կրճատումները չեն սասանի համակարգի աշխատանքը: Բայց ի՞նչ է առաջարկում կառավարությունը գործազուրկ դարձած մարդկանց. սա ամենակարևոր հարցն է, որն այս պահին պատասխան չունի:

Արման Վարդանյան

http://hayeli.am/article/1011020


loading...

Փակել