loading...

ԿՐԵՄԼԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՇԱՏԻԼՈՎԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՐԵԼ



Դիտումներ ` 1124
ԿՐԵՄԼԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՇԱՏԻԼՈՎԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՐԵԼ

Ռուսական մամուլն ընդհանուր առայժմ զուսպ է արտահայտվում ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի սեպտեմբերի 8-ի հանդիպման վերաբերյալ: Մինչև հանդիպումը մերձկրեմլյան աղբյուրները տարածում էին, որ երկու ղեկավարները կանդրադառնան Հայաստանի էքսնախագահ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդմանը՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին:

Բայց Փաշինյանը հանդիպման ամենասկզբում ակնարկեց, որ հարաբերությունների հիմնական սկզբունքը սուվերենությունը պետք է լինի: «Վստահ եմ, որ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ այսպիսով ակնարկելով, որ դեմ է լինելու նման քննարկումներին: Այս «մեսիջը» ընկալելի էր ՌԴ հասարակական և քաղաքական շրջանակում:

 



ՌԴ կառավարության ենթակայությամբ գործող ֆինանսական ակադեմիայի «Սոցիոլոգիայի և քաղաքագիտության» ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Շատիլովը «Սվոբոդնայա պռեսսա» ինտերնետ-պարբերականին այսօր տված հարցազրույցում նշել է. «Հայաստանը, ինչպես և մեր մյուս մերձավոր գործընկերները վերջերս իրենց բավականին խուսափողական վարք է դրսևորում, ջանում են դուր գալ «և մերոնց, և ձերոնց»: Կրեմլի քաղաքագետը սա հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանը հայտնվել է Արևմուտքի կոշտ ճնշման տակ և նրա գործընկեր պետությունները փորձում են ապահովագրել իրենց անցանկալի զարգացումներից՝ հասկացնելով Արևմուտքին, որ ի հեճուկս Ռուսաստանի, պատրաստ են ընկերանալ նրա հետ:

«Փաշինյանի ողջ «բեկգրաունդը» /կենսագրությունը, վկայում է, որ նա Արևմուտքի մարդ է: Նա, ամենայն հավանականությամբ, ազդեցիկ ուժեր ունի իր մեջքին կանգնած, մասնավորապես, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը միշտ էլ ԱՄՆ-ի հետ մերձեցման կողմնակիցն է եղել, ինչպես նաև ԱՄՆ-ի հայկական սփյուռքը, որը, ի տարբերություն ռուսաստանյան հայ համայնքների, տրամադրված են պոկելու Հայաստանը Ռուսաստանից»՝ կատարելով «վաշինգտոնյան օբկոմի» կամքը», - ասել է Ալեքսանդր Շատիլովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը դադարել է տնտեսական բոնուսներ տալ գործընկերներին, ինչը պետք է ավելի վաղ անել:

 


Կրեմլի քաղաքագետը համարյա ռազմատենչ հայտարարության է հասնում. «Մինչև որ Ռուսաստանը չցուցադրի իր գործընկերներին և ողջ աշխարհին իր ուժը, հազիվ թե պետք է սպասել, որ Հայաստանը առանձնապես հետաքրքրված կլինի մտերմանալու մեզ հետ»: Քաղաքագետն առաջարկում է «աշխատել հայաստանյան հանրության հետ», հասարակական կարծիք ձևավորել, քանի որ «այդ երկրում հասարակական կարծիքը էական ազդեցություն ունի քաղաքական գործիչների վրա»:

Շատիլովը խորհուրդ է տալիս նաև «ներազդել հայերի վրա» Ռուսաստանում հայ համայնքների միջոցով, օգտագործել «ղարաբաղյան կլանի ուժը, որը հանգամանքների բերումով ռուսամետ կողմնորոշում ունի», քանի որ «այդ հանրապետության բնակիչները, ինչպես նաև ԼՂՀ-ից ծագածները զգուշանում են, որ Փաշինյանը Արևմուտքի հետ պայմանավորվածությունների արդյունքում «կարող է հանձնել կամ ողջ ԼՂՀ-ն, կամ դրա մասը»: «Փաշինյանի առաջ պետք է տնտեսական բնույթի հարցեր դրվեն», - պնդում է կրեմլյան գործիչը:


loading...

Փակել