Infosarm.ru-ն գրում է.
Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է», — ասաց նա:
Անդրադառնալով իր գրառմանը՝ ըստ որի՝ նախկինում որոշ բուհեր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով, Արայիկ Հարությունյանն ասաց, որ բանկերի անուններ չի տալու:
Նա ասաց, որ նախկինում իրեն ևս փորձել են ուղղորդել, սակայն նա այլ բանկից է օգտվել:
«Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից», — ընդգծեց ԿԳ նախարարը։