loading...

Ձվարանների քաղցկեղի 4 վաղ նշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին



Դիտումներ ` 4965
Ձվարանների քաղցկեղի 4 վաղ նշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Fithacker.ru-ն գրում է, որ օնկոլոգիական հիվանդությունները մահվան ամենատարածված պատճառներից են։ Դրանց արդյունավետ բուժման համար չափազանց կարևոր է ժամանակին ախտորոշումը։ Ձվարանների քաղցկեղը հաճախ են «լուռ մարդասպան» անվանում, քանի որ սկզբնական շրջանում հիվանդության նշանները շատ թույլ են արտահայտվում։ Կայքը ներկայացրել է 4 վաղ նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Մշտական փքվածություն

Եթե ձեզ անընդհատ անհանգստացնում է որովայնի փքվածությունը, որը երեք շաբաթից ավելի չի անցնում, սա կարող է քաղցկեղային ուռուցքների առկայության նշան լինել։

 



Ցավ որովայնի ներքևի հատվածում

Կանայք այս հատվածում հաճախ են ցավեր ունենում դաշտանային ցիկլի ընթացում։ Սակայն, եթե ցավը մշտական է, դաշտանային ցիկլի ավարտից հետո ևս չի հանգստանում, առողջությունը կարող է վտանգված լինել։

Ախորժակի անկում կամ արագ հագեցածության զգացում

Եթե 3 շաբաթից ավելի է՝ ախորժակի նվազում եք նկատում, կարող եք խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Սա կարող է որովայնի հետ կապված մի շարք խնդիրների նշան լինել, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդությունների։

Հաճախակի միզարձակում

Եթե սկսել եք հաճախակի գնալ զուգարան՝ չնայած ավելի շատ հեղուկ չեք օգտագործում, սա կարող է վկայել ձվարանների քաղցկեղի առկայության մասին։

Եթե նկատում եք այս նշանները, գերադասելի է խորհրդակցել բժշկի հետ։ Դրանք բոլոր դեպքերում չեն վկայում այս խնդրի մասին, սակայն բարդություններից խուսափելու համար հարկավոր է միջոցներ ձեռնարկել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Նյութի աղբյուրը ՝ https://blog.168.am/blog/82492.html

loading...

Փակել