Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը, Մոսկվայի ոստիկանություն է դիմել՝ խնդրելով օգնել իր ամուսնուն տուն վերադարձնել: Mash-ը հայտնում է, որ Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր առաջ կորել է:
«Արմենի մոտ հիվանդության պատճառով զայրույթի բռնկումներ են լինում: Վերջերս մենք վիճեցինք: Եվ անսպասելի եկան նրա ինչ-որ հին ընկերներ»,- ասել է Ցիմբալյուկ Ռոմանովսկայան:
Mash-ը հայտնում է, որ այդ ընկերներն են եղել Հայրապետ Հովհաննիսյանը եւ Արթուր Սողոմոնյանը: Արմեն Բորիսովիչը նրանց հետ գնացել է անհայտ ուղղությամբ եւ փաստացի դադարել է կնոջ հետ կապ հաստատել:
«Այդ օրից ես նրան չեմ տեսել, սակայն մեկ անգամ խոսել եմ: Նա ասաց, որ ինձ կսպանի: Ես ոչ մի բան չեմ հասկանում»,- պատմել է Վիտալինան: