Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում մի խումբ երիտասարդներ 4ողերով կոտրել են լուսացույցներ, գովազդային վահանակներ, աղբարկղերը, փորձել փակել ճանապարհները։
Նրանք ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ։ Նրանց եւ այլ երիտասարդների միջեւ բախում է եղել: Դեպքի վայր ոստիկաններ են ժամանել։
Նախնական տեղեկություններով, կան բերման ենթարկվածներ։ Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքում հայտարարել էր, թե սադրիչ խմբեր են հայտնվել, որոնք ցանկություն ունեն բռնություններ հրահրել եւ կեղտոտել շարժումը։
Նյութի աղբյուրը` Yelaket.am