loading...

Իսկական իտալական պիցցայի խմորի բաղադրատոմսը, այն ինձ տվել է իտալական ռեստորանի խոհարարը



Դիտումներ ` 3102
Իսկական իտալական պիցցայի խմորի բաղադրատոմսը, այն ինձ տվել է իտալական ռեստորանի  խոհարարը

Այս խմորը շատ արագ է հասունանում  և ստացվում է նուրբ խմոր:

Բաղադրիչներ

 Խմորիչ 10 գ

 Շաքարավազ 20 գ

 Տաք ջուր 1 բաժակ

 Աղ

 Բուսայուղ 12 գ

Ալյուր 0,4 կգ

 



Պատրաստման եղանակը

  Խմորիչը լուծել 25 մլ տաք ջրում, ավելացնել  մի պտղունց շաքարավազ, թողնել 10 րոպե:
 Ալյուրը մաղել լցնել թասիկի մեջ և մեջը փոսիկ անել:

  Լցնել շաքարավազը աղը, բուսայուղը և ջուրը:

 Ավելացնել խմորիչը և խմոր հունցել:
 Աշխատանքային սեղանի վրա բուսայուղ քսել:

Խմորը թասիկից դատարկել  և լավ հունցել մոտ 5 րոպե:
 Ծածկել  սրբիչով և թողնել կես ժամ հանգստանա և պիցցան պատրաստել:

loading...

Փակել