loading...

Իսկական գայթակղություն շոկոլադով և ելակով այս տորթի պատրաստման համար անհրաժեշտ է 15 րոպե (տեսանյութ)

Դիտումներ ` 587

Այս տորթի առավելությունն այն է, որ այն պետք չէ թխել: Շնորհիվ այս փաստի՝ անհավանական համեղ այս աղանդերի պատրաստումը Ձեզանից կխլի ընդամենը 15 րոպե:

Տորթ շոկոլադով և ելակով

Բաղադրիչներ

1. Շոկոլադե թխվածքաբլիթ – 300 գ
2. Կարագ – 100 գ
3. Կաթնային շոկոլադ – 200 գ
4. Սև շոկոլադ – 100 գ
5. Սերուցք – 200 մլ
6. Թարմ ելակ – 300 գ
7. Նուշ կամ այլ ընկույզ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

1. Բլենդերի միջոցով մանրացնել թխվածքաբլիթը հալեցրած կարագի հետ:

2. Թխվածքաբլիթով և կարագով զանգվածը լցնել կաղապարի մեջ, ուղղել և դնել սառնարանը:

3. Շոկոլադները հալեցնել գոլորշու վրա: Ավելացնել սերուցքը, երբ շոկոլադները լրիվ հալված կլինեն:

4. Խառնել շոկոլադը և սերուցքը՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Կստացվի իդեալական կրեմ:

5. Տորթի սառած թխվածքաբլիթային հիմքի վրա լցնել շոկոլադե կրեմը:

6. Հերթականությամբ շարել ելակները:

7. Զարդարել տորթը մանրացրած ընկույզով:

8. Տորթը դնել սառնարանը: Արդեն երկու ժամ անց այն կսառչի և կունենա ֆանտաստիկ տեսք և համ:

loading...

Փակել