loading...

Իսկ Հովիկը չէր սպանի, «սեկա» կխաղար. «Փիտուռը» վկա



Դիտումներ ` 567
Իսկ Հովիկը չէր սպանի, «սեկա» կխաղար. «Փիտուռը» վկա

Հովիկ Աբրահամյանը երբ մեծացավ «մուկազավր» դարձավ, շատ էր ուզում նաև նախագահ դառնալ, ինչպես՝ Ռոբերտ Քոչարյանը: Բայց նրանց միջև մի կարևոր տարբերություն կար…«հօգուտ» Հովիկի: Նա ավելի «արժանի էր»՝ նախագահ դառնալուն:

Ռոբերտ Քոչարյանը Աղամալ անունով Կուկու և նրանից ավելի մեծ «կուկուներ» էր պահում կողքին, որ իրեն խանգարողներին, «պրիվե’տ, Ռոբ» ասողներին սպանել տար ու առաջ գնար: Բայց, այ Հովիկ Աբրահամյանն այդքան էլ նենգ չէր /գոնե բացահայտ/. Նա բոլորի հետ խաղալով էր առաջ գնում, կատակ էր հասկանում…



Վարչապետ եղած ժամանակ Հովիկ Աբրահամյանին նրա շրջապատից ոչ ոք այլևս իրավունք չուներ «Մուկ» մականունով դիմելու: Բայց ահա մի օր, մի գյուղացի գլուխը մտցնում է կառավարության շենքից ներս և արտաշատյան բարբառով հարցնում այնտեղ կանգնած ոստիկաններին ու վարչապետի անվտանգության աշխատակիցներին՝ «Մուկն ըտաղի՞» /Մուկն այդտե՞ղ է/:

Վարչապետի պահապանները զարմացած ու շփոթված միմյանց են նայում՝ մտածելով, թե ո՞վ է սա, ի՞նչ անեն՝ ծեծեն, թե՞ դուրս շպրտեն… Մինչ նրանք կորոշեին, անծանոթն ավելի «դուխով» և ավելի բարձր է կրկնում հարցը՝ «Մուկն ըտաղի՞…»


Մեկ էլ Մուկը վերևից նեղված արձագանքում է՝ «Ի՞նչ ա, ընչի՞ ես եկել… Մենակ դու կարաս ընձի խայտառակ անես», և հրավիրում է վերև:

Պարզվում է՝ եկվորը «Փիտուռն» է՝ Մկան 30 տարվա «սեկայի» ընկերը, ում Հովիկը միշտ «կրված է» եղել՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, սակայն դա չի խանգարել, որ նրանք միշտ ընկերներ մնան ու քավոր-սանիկ դառնան…

Լուսանկարը՝ Photolure-ի

https://www.1in.am/2410977.html


loading...

Փակել