loading...

Իրեն «ծակ պրոֆեսորի» տեղ դրած Էրիկն ամոթից պետք է գետինը մտնի` տեսնելով Միրիամի հաջողությունները



Դիտումներ ` 1242
Իրեն «ծակ պրոֆեսորի» տեղ դրած Էրիկն ամոթից պետք է գետինը մտնի` տեսնելով Միրիամի հաջողությունները

ShowBiss-ը գրում է. Երեկ ամբողջ համացանցը քննարկում, խոսում ու հիանում էր մի աղջնակի կատարմամբ, ով փայլել էր կանադական «Ձայնը» նախագծում, սակայն արի ու տես, որ Կանադայից Հայաստան ժամանած այս աղջիկն առաջինը որոշել էր մասնակցել հայկական X factor-ին:

Բայց իրեն պրոֆեսիոնալ ժյուրիի տեղ դրած Էրիկը որոշեց Միրիամին հանել նախագծից՝ Ինստագրամում երեկոյան ուշ ժամին ընկերների հետ զբոսնելիս արված տեսանյութի համար: Էրիկն իրեն դրել էր հետևողական մարզչի տեղ ու ինքնահաստատվում էր դեռ նոր իր կարիերան սկսող մասնակցի վրա:



Էրիկ ջան, որ քեզ հետ էլ նույն մեթոդներով վարվեին, դու հիմա ո՛չ Հայաստանում կլինեիր, ո՛չ էլ շոու բիզնեսում: Ապրես, որ այնպես արեցիր, որ տաղանդավոր աղջիկը լքի Հայաստանն ու իր երազանքին փորձի հասնել օտար երկրում:

Ու ամենալավը այս ամենում գոնե այն է, որ այս մասնակիցներն այնքան կամք ունեն, որ քեզ նման «ծակ պրոֆեսորներ»-ին չեն լսում ու գնում են իրենց երազանքի հետևից և ավելի պրոֆեսիոնալ մարդկանց մոտ, ինչպիսիք են Լարա Ֆաբիանը և Գարուն:

ՀԳ․ Չնայած երևի Էրիկը, տանը նստած, կմտածի՝ դե, ո՞վ են իր առաջ Լարա Ֆաբիանն ու Գարուն, մարդ են, շատ չեն հասկացել…


ՀԳ2․ Հուսով եմ, Էրիկ ջան, դու այլևս տաղանդներ չես «փնտրի»…

 

http://info24.am/?p=6260&l=am


loading...

Փակել