Մի անգամ իմաստունի մոտ եկավ մի երիտասարդ աղջիկ:
- Իմաստուն, օգնիր ինձ խնդրում եմ, ասա ինչն է պատճառը, որ մարդիկ ինձ վատ են վերաբերվում, ինձ չեն գնահատում:
Ես մարդկանց շատ եմ սիրում, նրանց հետ անկեղծ եմ, բոլորի համար բարի գործեր եմ անում:
Բոլորին բարին եմ կամենում, բոլորի առաջ բացում եմ սիրտս:
Նրանք օգտվում են իմ բարի գործերից ու ծիծաղում են ինձ վրա, ծաղրում են ինձ:
Իմաստունը ուշադիր լսեց նրան և ասաց.
- Մերկացի՛ր:
Աղջիկը զարմացած նրան նայեց:
- Մերկացիր ու մերկ փողոց դուրս արի:
- Ես չեմ կարող, նման բան անել:
- Իսկ ինչու ես հոգիդ մերկացնում մարդկանց առաջ:
Քո հոգին նման է հայելու, այնտեղ ամեն մարդ իրեն է տեսնում: