loading...

Ինչպիսի կանանց են ընտրում տղամարդիկ նախընտրությունները ըստ կենդանակերպի նշանների



Դիտումներ ` 849
Ինչպիսի կանանց են ընտրում տղամարդիկ նախընտրությունները ըստ կենդանակերպի նշանների

Ինչպիսի կանանց են ընտրում տղամարդիկ նախընտրությունները ըստ կենդանակերպի նշանների

Աստղագետները պնդում են, որ Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրն ունի իդեալական կնոջ սեփական կերպարը։ Esotericblog.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տղամարդ ներկայացուցիչները։

Խոյերին դուր են գալիս ակտիվ և նպատակասլաց կանայք։ Նրանք հազիվ թե ուշադրություն դաձնեն «անգույն» կանանց վրա։ Նրանց երազանքների կինը միշտ պետք է լավ տեսք ունենա, գնա իր նպատակների ետևից։ Նա պետք է շողա ինքնավստահությամբ, դրական էմոցիաներով ու էներգիայով։

Ցուլերը գերադասում են խելացի և ռացիոնալ կանանց։ Չեն գնահատում թեթևամտությունն ու հիմարությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են իրենց կողքին ակտիվ կնոջ տեսնել, ով իրեն դրսևորի և՛ որպես լավ տնտեսուհի, և՛ որպես գաղափարակից։ Ցուլերը կանանց մեջ սիրում են հուսալիությունը, խելամտությունն ու համարձակությունը։

Երկվորյակները սիրում են նվաճել և բացահայտել կնոջը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ կարևորում են առեղծվածային լինելն ու մինչև վերջ ասված չլինելը։ Նրանց գրավում է այն հանգամանքը, որ մինչև վերջ վստահ չեն՝ կինը սիրո՞ւմ է իրենց, թե՞ ոչ։ Սիրում են այն կանանց, ովքեր մտածելու և երևակայելու հնարավորություն են տալիս։

Խեցգետինները սիրում են կամային կանանց, ովքեր իրենց կօգնեն խնդիրներ լուծելու ճանապարհին։ Գնահատում են կնոջ գեղեցկությունը, հոգեկան աշխարհը։ Նրանք կհիանան այն կնոջով, ով կդառնա իրենց կյանքի առաջնորդը, խորհուրդներ կտա։

 

 



Առյուծները սիրում են կանանց, ովքեր ինչ-որ բանով առանձնանում են ամբոխից։ Որպես կանոն՝ շատ մեծ նշանակություն չեն տալիս զուգընկերոջ արտաքին տեսքին։ Նրանց համար առավել կարևոր է կնոջ անձը և այն, թե ինչպես է նա մատուցում իրեն։ Կենդանակերպի այս նշաններին կարող է գրավել այն, ինչ մյուսների դեպքում հիմնական գործոն չի լինի կյանքի ուղեկից ընտրելու ընթացքում։

Կույսերին դուր են գալիս կարիերիստ կանայք։ Չեն սիրում ռոմանտիկ և զգացմունքային կանանց։ Կանանց մեջ նրանք գնահատում են գործնականությունը, ամբիցիոզ լինելն ու կամքի ուժը։ Իրենց կողքին ցանկանում են տեսնել պրակտիկ կնոջ, ով կարևոր պաշտոն կզբաղեցնի և հասարակության շրջանում հեղինակություն կունենա։

Կշեռքները սիրում են շփվող կանանց։ Նրանց համար շատ կարևոր է մտերիմների, հատկապես՝ ընկերների կարծիքը։ Կշեռք տղամարդու ընտրյալը պետք է հրաշալի արտաքին տեսք ունենա, խելացի, կրթված լինի և բազմաթիվ հետաքրքրություններ ունենա։

Կարիճներն ընտրում են ուժեղ, խելացի, ոճային կանանց։ Նրանք սիրում են լիդեր կանանց, սակայն հարաբերություններում փորձում են ճնշել նրանց լիդերի հատկությունները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են անկեղծություն ու բազմազանություն։ Կարիճների համար իդեալական կինը պետք է երբեք թույլ չտա նրան ձանձրանալ։ Նա պետք է երկար ժամանակ իրեն որոշակի հեռավորության վրա պահի, որպեսզի Կարիճը սիրահարվի նրան։

Աղեղնավորները սիրում են գեղեցիկ, խնամված կանանց։ Նրանց իդեալը կոկիկ, գրավիչ և հեշտ առաջ շարժվող կինն է։ Աղեղնավորի սիրելի կինը պարտավոր չէ խելացի լինել,

Աղեղնավորները տանել չեն կարողանում, երբ իրենց ասում են, թե ինչ է հարկավոր անել։ Այդ պատճառով էլ ընտրում են պարզ կանանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են կնոջ նվիրվածությունը, մանկական անմիջականությունը։


Այծեղջյուրները սիրում են իրենց կողքին ուժեղ բնավորություն ունեցող կնոջ տեսնել։ Սիրում են, երբ կինը բարձր սոցիալական դիրք է զբաղեցնում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է կնոջ պահվածքը հասարակության մեջ, նրա խելամտությունը, պրակտիկությունը, ռացիոնալությունը, ինքնավստահությունը, աներեր լինելը։

Ջրհոսները երազում են կնոջ մասին, ով կկիսի իրենց հետաքրքրություններն ու հայացքները կանքի նկատմամբ։ Սակայն բավական դժվար է այդպիսի կնոջ գտնելը։ Ջրհոսները գնահատում են իրենց հանդեպ նվիրված վերաբերմունքը, կանացիությունն ու ակտիվությունը։

Ձկներն ընտրում են հանգիստ, ռոմանտիկ կանանց։ Նրանց երազանքների կինը գեղեցիկ է, զգացմունքային, վստահելի։ Նա պարտադիր պետք է լսի իր կարծիքը և ամեն ինչում վստահի իրեն։ Ձկներին գրավում են այն կանայք, ովքեր հիանում են իրենցով և մշտապես հաճոյախոսություններ անում։


loading...

Փակել