loading...

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլ ամսին



Դիտումներ ` 1818
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլ ամսին

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև +4...+60C, ամսվա երրորդ տասնoրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25...+300C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-20C, առավելագույնը՝ +25...+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 28-51 մմ): 

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև 0...-50C, ամսվա երրորդ տասնoրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17...+220C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -8...-100C, առավելագույնը՝ +16...+200C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 61-86 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև 0...-30C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -5...-70C, առավելագույնը՝ +19...+210C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 63-71 մմ): Նյութի աղբյուրը` Yelaket.am



Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+110C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+50C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25...+300C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -1...-40C, առավելագույնը՝ +20...+230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակինց ավել (նորման 64-67 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12...+130C, լեռնային շրջաններում` +3...+50C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2...+50C, լեռնային շրջաններում՝ 0...-50C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +25…+300C, լեռնային շրջաններում՝ +17…+220C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -10C, լեռնային շրջաններում՝ -9...-100C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +24...+250C, լեռնային շրջաններում՝ +14...+150): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման նախալեռնային շրջաններում` 52-53 մմ, լեռնային շրջաններում՝ 100-102 մմ):


Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12...+150C, նախալեռնային շրջաններում` +6...+80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3...+80C, նախալեռնային շրջաններում՝ 0...+50C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +30…+340C, նախալեռնային շրջաններում՝ +25…+280C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ -1...+20C, նախալեռնային շրջաններում՝ -4...-60C, առավելագույնը հովտային շրջաններում +26...+290C, նախալեռնային շրջաններում՝ +21...+250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման հովտային շրջաններում` 42-80 մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3...+50C, ամսվա երրորդ տասնoրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25...+300C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -1...-20C, առավելագույնը՝ +250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 37-51 մմ):

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել