Արևային եղանակի հաստատվելուն պես, ժամանակն է գալիս մտածելու ճիշտ ակնոցներ ընտրելու մասին, որոնք կպաշտպանեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ահա, թե ինչպես կարելի է ճիշտ ընտրություններ կատարել:
Առաջինը պետք է հիշել, որ եթե կրում եք կոնտակտային լինզաներ, դրանք նույնպես պաշտպանում են արևի ճառագայթներից: Թող ոչ այդքան ուժեղ, սակայն դրանք ևս պաշտպանում են աչքերը վնասվելուց: Իսկ եթե դուք ունեք լավ տեսողություն, ապա պետք է ձեռքբերեք հատուկ ակնոցներ:
Խնդիրն այն է, որ ուլտրամանուշակագույնը վնասում է բյուրեղիկը և բջջիջները: Դրա պատճառով տեսողությունը կարող է վնասվել: Եթե մտածում եք ապակիների գույնի մասին, ուրեմն նախապատվությունը տվեք բնական երանգներին: Հիանալի տարբերակներ են մոխրագույնը, շագանակագույնը և երկնագույնը: Ավելի լավ է չօգտագործել վառ կանաչ կամ կարմիր երանգներով ապակիներ: Դրանցում փոխվում է բնական երանգաընկալումը, այդ պատճառով մարդը կարող է իրեն անհարմարավետ զգալ: