Յուրաքանչյուր աղջիկ երազում է ունենալ կատարյալ հոնքեր: Տարիների ընթացքում հոնքերի լայնությունը և ձևը փոխվում են, սակայն չնայած դրան, կան հիմնական կանոններ, որոնք թույլ կտան ձևը միշտ կատարյալ պահել:
Առաջինը, հոնքի ներքին ծայրի կետը, որը առավել մոտ է քթարմատին, պետք է աչքի ներքին ծայրի հետ լինի հստակ մեկ գծի վրա:
Երկրորդը, եթե դուք ունեք լայն դրված աչքեր, ապա պետք է այնպես անեք, որ հոնքերը մոտ լինեն քթարմատին: Մոտ դրված աչքերի դեպքում դրանց հեռավորությունն իրարից ավելի մեծ պետք է լինի:
Երրորդը, հոնքի արտաքին ծայրը չպետք է ներքինից ցածր լինի: Այն պետք է լինի գծի վրա «շուրթի ծայր-աչքի արտաքին ծայր-հոնքի արտաքին ծայր»:
Չորորդը, եթե տեսողականորեն նշենք հոնքերի ամենաբարձր կետերը, ապա դրանք պետք է լինեն հոնքի ծայրից 1/3 հեռավորության վրա:
Եվ վերջին կանոնը՝ հոնքի գիծը չպետք է լինի շատ երկար կամ շատ կարճ, շատ խիտ և շատ մուգ, շատ լայն կամ շատ նեղ:
Հիշեք, որ հոնքերը կատարյալ կլինեն, եթե կրկնեն բնականում տրված գիծը: Իհարկե գույնը և լայնությունը կարելի է շտկել: