Նորաձև և գեղեցիկ հագնել ուզում են բոլորը, սակայն ոչ բոլոր աղջիկները գիտեն, թե ինչպես դա անել: Մի քանի խորհուրդներ LN-ից ճիշտ հագնվելու վերաբերյալ:
Քննադատորեն նայեք Ձեր կազմվածքին և որոշեք, թե ինչը պետք է ընդգծել և ինչը թաքցնել: Այս կարևոր սկզբունքով էլ ընտրեք հագուստը:
Պետք է ընտրել նաև Ձեզ համապատասխան գույներ: Անգամ հիանալի ու շատ համապատասխան զգեստը կարող է կորցնել հմայքը գույնի սխալ ընտրության պատճառով:
Ձեռք բերելով նոր իր' մտածեք, թե արդյոք կրելու եք այն: Պետք չէ ամեն անգամ պահարանը լցնել ամեն տեսակ իրերով, որոնք երբեք չեք էլ հագնելու:
Բազմազանություն' այ թե ինչ պետք է լինի Ձեր պահարանում: Եթե նախընտրում եք սպորտային ոճը, դա չի նշանակում, որ պահարանում չպետք է լինի հագուստ, օրինակ, դասական ոճի: Ձեզ պետք է հագուստ կյանքի յուրաքանչյուր իրադրության համար: Կերպարները փոխելն ավելի հեշտ է, երբ ունես ընտրության հնարավորություն:
Իրերը պետք է ընտրել այնպես, որ դրանք հեշտ լինի հարմարեցնել Ձեր ունեցած տեսականու հետ: Ասենք, ընտրեք այնպիսի բլուզ, որը կարելի է հանգիստ կրել և տաբատների, և կիսաշրջազգեստների հետ: Եթե հետևեք այս կանոնին, ապա կարող եք քիչ քանակության իրերով ամեն անգամ հիանալի տեսք ունենալ:
Մի խնայեք որակի հաշվին: Մի գնեք թանկարժեք դիզայներների մոդելավորած հագուստը, բայց նաև մի շտապեք գնել էժանագին իրեր, որոնք կարճ ժամանակում կորցնելու են թե ձևը, թե գույնը:
Յուրաքանչյուր տղամարդ հիանալի գիտի, թե ինչպես պետք է հագնվի աղջիկը: Հետևեք տղամարդկանց խորհուրդներին, սակայն ոչ կուրորեն:
Հագուստի հարմարությունը ևս շատ կարևոր է: Հարմարավետ հագուստով ավելի հանգիստ կզգաք և ավելի գրավիչ կլինեք:
Պայուսակը և կոշիկները պետք է բարձրորակ լինեն: Սրանք այն իրերն են, որոնց վրա գումար խնայելն անիմաստ է և նույնիսկ վնասակար: Այս երկու իրերը նաև պետք է համապատասխանեցնել: Անկախ նրանից, թե ինչ եք Դուք հագել, գեղեցիկ համադրված կոշիկներն ու պայուսակը կարող են մոդայիկ տեսք հաղորդել Ձեզ:
Գեղեցիկ զգեստն ավելի հիանալի կդառնա, եթե այն համեմեք որևէ աքսեսուարով: Սակայն չարաշահել այս հարցում բոլորովին խորհուրդ չի տրվում: Գեղեցիկ աքսեսուարները կարող են հիանալի ընդգծել Ձեր նորաձև հագուստը, բայց և կարող են միանգամից փչացնել Ձեր հիանալի տեսքը:
Նորաձևության ամսագրերը և հաղորդումները հաճախ շատ օգտակար խորհրդատու են այս հարցում, սակայն մի փորձեք նմանակել, ընտրեք Ձեր սեփական ոճը, ընդգծեք Ձեր անհատականությունը: Դա միայն Դուք գիտեք ինչպես անել: