Մեզանից յուրաքանչյուրն այլ մարդկանց հետ ծանոթության ժամանակ փորձում է լավ տպավորություն թողնել: Սակայն երբեմն մենք չենք նկատում, որ խոսում ենք միայն մեր մասին կամ անընդհատ ստուգում ենք հեռախոսը: Սակայն հենց այդպիսի պահվածքը վանում է մարդկանց:
Այդ պատճառով, առաջարկում ենք ծանոթանալ այս 8 սովորությունների հետ, որոնցից արժե ազատվել, եթե դուք, իսկապես, ցանկանում եք լավ տպավորություն գործել ուրիշների վրա:
Խոսակցության ժամանակ դուք ստուգում եք հեռախոսը
Վիճակագրությունը վկայում է, որ միջինում մենք հեռախոսը ստուգում ենք օրը 46 անգամ: Սակայն գոյություն ունի հավանականություն, որ դուք այն որոշ ժամանակ պահում եք նաև գրպանում: Դա մասնավորապես այն դեպքերում է, երբ խոսում եք ինչ-որ մեկի հետ: Հիշեք յուրաքանչյուր մարդ արժանի է ձեր ուշադրությանը: Իհարկե կարող են լինել բացառություններ: Այդ պատճառով, եթե դուք մտածում եք, որ զանգը կարևոր է, կողք գնացեք: Պետք չէ պատասխանել զանգերին կամ հաղորդագրություններին, երբ անմիջականորեն խոսում եք մարդու հետ:
Դուք ընդհատելու սովորություն ունեք և չեք հետաքրքրվում այլ մարդկանցով
Շատ հաճախ, զրուցակցի վրա տպավորություն թողնելու համար մենք սկսում ենք խոսել միայն մեր մասին: Սակայն դրանից պետք է խուսափել: Եթե, այնուամենայնիվ, դուք նկատել եք, որ շատ եք խոսակցության մեջ, դադար տվեք: Ուշադրություն դարձրեք, թե ի՞նչ են ասում ուրիշները և նրանց արտահայտվելու հնարավորություն տվեք:
Դուք չեք նայում մարդկանց աչքերին
Շատ կարևոր է հանդիպման ժամանակ կամ ինչ-որ մեկին դիմելիս, տեսողական կապ հաստատել: Դա ցույց կտա ձեր հետաքրքրվածությունը: Սակայն դրանում էլ պետք է չափն իմանալ: Երբեմն անդադար տեսողական կապը կարող է ստիպել մարդուն անհանգստանալ կամ անհարմար զգալ:
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք վարում նամակագրությունը
Հիշեք թվային էթիկետի գոյության մասին: Օրինակ, եթե ինչ-որ մեկը ձեզ կարճ հաղորդագրություն է ուղարկում ամբողջությամբ մեծ տառերով, ապա դա ընկալվում է, որպես տոնի բարձրացում: Այդ պատճառով ճիշտ կառուցեք նախադասությունը, մի օգտագործեք կարճ պատասխաններ, եթե չեք ցանկանում, որպեսզի ձեր մասին վատ մտածեն:
Դուք ուշադրություն չեք դարձնում մարմնի լեզվին
Ապացուցված է, որ հենց մարմնի լեզուն, այլ ոչ թե դեմքի արտահայտությունն է ասում ավելին, քան մտածում և զգում է մարդը: Մտածեք, ինչ է ձեր մարմինն ասում ուրիշներին: Ի՞նչ հեռավորության վրա եք դուք գտնվում զրուցակցից: Հնարավոր է դուք խաչել եք ձեռքերը կամ հակառակը շատ եք դիպչում նրան: Այդ պատճառով մի մոռացեք ուշադրություն դարձնել ձեր և ձեզ շրջապատող մարդկանց պահվածքին:
Դուք մոռանում եք անունները
Հիշու՞մ եք դուք այլ մարդու անունը: Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչով է արտահայտվում ձեր հետաքրքրվածությունը մարդու մեջ: Հակառակ դեպքում դուք կարող եք ամեն ինչ փչացնել: Այնպես որ, եթե դուք ցանկանում եք աջակից ունենալ որևէ գործում, ավելի լավ է, հիշեք անունները:
Դուք մարդկանց դասակարգում եք
Հիշեք հասարակ կանոն. «Եթե որևէ մեկը ձեզ լավ է վերաբերվում, սակայն անհարգալից է մատուցողի հանդեպ, նա արդեն իսկ լավ մարդ չէ»:
Դուք սիրում եք ցույց տալ ձեր նկարները
Հավատացեք, ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ տեսք ունեք դուք լուսանկարի վրա