Սոցիալական ցանցերում հայտնվել է Ռուսաստանի Կեմերովո քաղաքում «Զիմնայա վիշնյա» առեւտրային կենտրոնում հրդեհի պահը ֆիքսած տեսանյութ:
Ինչպես հայտնում է Life-ը, տեսանյութում երեւում է, որ հաշված վայրկյանների ընթացքում հրդեհը տարածվում է առեւտրային կենտրոնի ողջ հրապարակով, որոշ մարդիկ գրկում են երեխաներին:
Տարածքը ծածկվում է սեւ թանձր ծխով:
Ըստ վերջին տվյալների՝ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից զոհվել Է 64 մարդ, կան հարյուրավոր վնասվածքներ ստացած անձիք, որոնց թվում՝ հայեր: