loading...

Ինչպես է նշանակվում ընտանիքի անապահովության միավորը հաշվեք ինքներդ



Դիտումներ ` 954
Ինչպես է նշանակվում ընտանիքի անապահովության միավորը  հաշվեք ինքներդ

Պետական նպաստի տարատեսակներին (այդ թվում՝ ծերության նպաստ, կերակրողին կորցնելու նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ և այլն) Dialogue.am-ն անդրադարձել է տարբեր հարապարակումներով:

Այս հրապարակման մեջ կներկայացնենք, թե ինչ կարգով է հաստատվում և ինչ բանաձևով հաշվվում ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐԸ:

Նշենք, որ անապահովության միավորներով է պայմանավորված, թե քաղաքացին որքան գումար կստանա որպես նպաստառու` որքան բարձր է անապահովության միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:

Ընտանիքի անապահովության սահմանային միավորը նվազագույնը 30.00 միավոր է, առավելագույնը` 39.01 և ավելի:

Թե որքան է կազմում Ձեր անապահովության միավորը, կարող եք հաշվել ինքներդ: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է հետևել ներքևում բերված ցուցանիշների օրինակին, հաշվել յուրաքանչյուր ցուցանիշի միավորն ու բազմապակել իրար:

ՀԻՇԵ'Ք. Եթե ներքևում բերված ցուցանիշներից որևէ մեկի հաշվարկից Ձեզ մոտ 0 է ստացվում, ապա ընտանիքի անապահովության ամբողջ միավորը ևս կհավասարվի 0-ի. հետևաբար` Դուք չեք կարողանա օգտվել անապահովության նպաստից:

 



Հարգելի ընթերցողներ, հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս բանաձերի հաշվման և անապահության միավոր տալու հարցում ունի ՄԻԱՅՆ վերահսկիչ ֆունկցիա:

Միավորները հաշվում, Ձեր ընտանեկան-բնակարանային պայմաններին ծանոթանում և որպես անապահով հաշվառում է ՁԵր համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը (ՍԾՏԿ):

Այս կենտրոնի սոցաշխատողները Ձեր ահազանգով գալիս են Ձեր տուն, ծանոթանում են բնակարանային պայմաններին, եկամտին, և այլ կարևոր բաղադրիչների, որից հետո միայն հաշվվում է Ձեր անապահովության միավորը:

Ի դեպ, հաշվարկից հետո էլ, երբ արդեն իսկ համարվում եք անապահով, սոցաշխատողները ժամանակ առ ժամանակ շարունակում են այցելել Ձեզ` համոզվելու համար, որ պայմանները չեն փոխվել: Հակառակ դեպքում` անգամ նվազագույն բարելավման պարագայում, օրինակ` եթե մեքենա կամ մեկ այլ արժեքավոր նվեր եք ստացել, ավտոմատ դուրս կմղվեք անապահովների ցուցակից:


Ընտանիքի անապահովության  աստիճանի գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ ցուցանիշները՝

1. ընտանիքի անդամների պատկանելությունը որոշակի սոցիալական խմբերի,

2. ընտանիքի անաշխատունակ տարիքի անդամների և  առաջին, երկրորդ խմբի հաշմանդամների թիվը,

3. բնակավայրը,

4. ընտանիքի բնակարանային պայմանները,

5. անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը,

6. ընտանեկան ձեռնարկության առկայությունը և անհատ ձեռներեցությամբ զբաղվելը,

7. ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կամ համայնքի ավագանու եզրակացությունը,

8. ընտանիքի ամբողջական եկամուտը (այդ թվում դրսից փոխանցվող գումարները):

Այս ցուցանիշները ունեն հատուկ միավորներ, որոնք գումարելով էլ ստանում ենք ընտանիքի անապահովության միավորը: Սկսենք առաջինից՝  ընտանիքի անդամների պատկանելությունը որոշակի սոցիալական խմբերի: Ներքևում ներկայացած են սոցիալական խմբերը, դրանց համապատասխան ծածկագրերն ու անապահովության միավորները՝


loading...

Փակել