Կա տարածված կարծիք, որ նրանք, ովքեր աշխատանքի բերումով երկար ժամանակ են անցկացնում համակարգիչի առջև, հակված են գիրության և ավելորդ կիլոգրամների կուտակման, սակայն հայտնի ամերիկացի սննդաբան Ռեբեկա Սկրիչթֆիլդը վստահեցնում է, որ դա բնավ այդպես չէ:
Մասնագետը վստահ է, որ նստակյաց ապրելակերպ վարող մարդը նույնպես կարող է ստիպել իր մարմնին ավելի բարեկազմ դառնալ: Դրա համար պարզապես հարկավոր է մի քանի օգտակար սովորություն ձեռք բերել:
Սննդակարգում հիմնականում պետք է ներառել անյուղ միս, հավկիթ, կաթնաշոռ, կաթնամթերք, ինչպես նաև մանրաթելերով հարուստ սննդամթերք՝ ընկուզեղեն, բանջարեղեն, քաղցրաթթու մրգեր, կանաչեղեն: Նաև շատ կարևոր է բավարար քանակությամբ ջուր խմելը:
Բացի այդ, նմանատիպ աշխատանքի դեպքում հարկավոր է ժամանակ առ ժամանակ մարզվել, ինչը կօգնի նվազեցնել նստակյաց ապրելակերպի ունեցած բացասական ազդեցությունը և կնպաստի կալորիաների այրմանը: Սննդաբանը վստահ է, որ ավելորդ կիլոգրամներ չկուտակելու և ֆիզիակական լավ վիճակը պահպանելու համար հարկավոր է օրական գոնե 30 րոպե տրամադրել ֆիզիկական ակտիվությանը: