Ինչպես ազատվել սթրեսից ծանր օրվա ավարտին
Բոլորին քաջ ծանոթ է հոգնածության զգացումը, երբ ծանր աշխատանքային օրվա ավարտին ցանկություն է առաջանում մի քանի րոպե առանձնանալ լռության ու հանգստության մեջ, մեն-մենակ` սեփական մտքերի հետ: Սակայն ոչ միշտ է ստացվում այնպես, որ հաջողվում մի քանի րոպե տրամադրել անգամ թեթև հանգստի համար:
Առաջարկում ենք գործողություն` հոգեբանական լիցքաթափման համար, որը քիչ ժամանակ կխլի, իսկ օրգանիզմի վրա ունեցած դրա ազդեցությունը կգերազանցի բոլոր սպսելիքները: Ընդամենը 10-15 րոպե, և դուք դարձյալ լի եք ուժով ու էներգիայով, բնականաբար` հրաշալի տասք ունեք: Գործողությունն ամեն օր կատարելու անհրժեշտություն չկա, բավական է շաբաթը երկու-երեք անգամ, սակայն հատկապես այն օրերին, երբ լրացուցիչ հոգեբանական լիցքաթափման կարիք եք զգում:
Հանգստացնող գործողության պարբերական կատարումը կօգնի ազատվել հոգնածությունից, այն ունակ է կանխել նյարդային և սթրեսային իրավիճակների ծագումը, ինչպես նաև` դեպրեսիան:
Ընդունեք կոնտրաստային ցնցուղ` ծովի աղով: Դրա իրականացումն այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է: Լոգարանի մեջ լուծեք ծովի աղը, այդ լուծույթի մեջ մնացեք 5-10 րոպե, որից հետո հաջորդաբար ցողեք ձեզ մերթ լոգարանում եղած ջրով (որևէ տարրայով), մերթ սառը ցնցուղով: Եվ այդպես` ևս 5-10 րոպե:Ինչպես ազատվել սթրեսից ծանր օրվա ավարտին
Ծովի աղով կոնտրաստային ցնցուղը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, քանի որ.
-ջրի շիթը թեթև մերսում է օրվա ընթացքում հոգնած մկանները,
-ծովի աղը մաշկին հաղորդում է առաձգականություն և ձգվածություն,
-նպաստում է օրգանիզմից շլանկների, վնասակար, տոքսիկ նյութերի դուրս մղմանը,
-ծովայի ցնցուղը նպաստում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակման գործընթացների ակտիվացմանը,
-տաք աղի ջուրը հանգստացնող ազդեցություն է ունենում ընդհանուր նյարդային համակարգի վրա:
Ընդունելով կոնտրաստային ցնցուղ կարելի է լսել հանդարտ, դասական երաժշտություն: Պարտադիր պայման է. ստեղծագործությունը պետք է կապված լինի ծովային թեմաների հետ, արտահայտի հզոր ծովային տարերիքի ուժն ու ողջ գեղեցկությունը: