loading...

Ինչո՞ւ բանակ չեն տարել ու զինգրքույկ են տվել, որ «թուրքի փոխարեն հորը սպանեց». Նամակ Սերժ Սարգսյանին



Դիտումներ ` 1403
Ինչո՞ւ բանակ չեն տարել ու զինգրքույկ են տվել, որ «թուրքի փոխարեն հորը սպանեց». Նամակ Սերժ Սարգսյանին

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը այս օրերին Հայաստանում է և մասնակցում է եղբոր սպանության գործով դատական նիստերին։

Եղբայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու իր եղբոր տղային` Նորիկ Սիմոնյանին բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։



Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել։ Արամ Սիմոնյանի խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել և որդուն ազատել բանակից։


Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ իր որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին։
Այս հայտարարությամբ պետք է լրջորեն զբաղվի Վիգեն Սարգսյանը,եթե իհարկե ցանկություն ունենա:

http://info24.am/?p=6270&l=am


loading...

Փակել