Շատ մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ ինքնաթիռով որևէ տեղ են մեկնել, հավանաբար իրենք իրենց հարցրել են, թե ինչու բոլոր ուղևորներին պարաշյուտներ չեն տրամադրվում՝ վթարային իրավիճակում փրկվելու համար։
BlogNews-ը վստահ է, որ ցանկացած հարցի պատասխանը պետք է գտնել, հատկապես եթե հարցն այդքան նշանակալից է։
Մարդատար ինքնաթիռներում պարաշյուտների բացակայությունը բացատրվում է մի քանի հանգամանքներով.
- Մարդատար ինքնաթիռը չափազանց անվտանգ տրանսպորտ է։Համեմատության համար նշենք, որ թռիչքի ընթացքում մահանալու հավանականությունը 1։11.000.000 է, իսկ, օրինակ, ավտովթարի արդյունքում մահանալունը՝ 1։5000-ի։
- Ինքնաթիռը թռչում է մոտ 10-12կմ բարձրության վրա՝ 800-1000կմ/ժ արագությամբ։Այդպիսի պայմաններում պարաշյուտն անօգուտ է, քանի որ դրսում ջերմաստիճանը -40°C -ից -60°C աստիճան է, մթնոլորտի խտությունը ցածր է, իսկ թթվածինը գրեթե բացակայում է։ Այդպիսի պայմաններում մարդը պարզապես չի կարող կենդանի մնալ։
- Օդային հոսանքների անհանգիստ գոտիների ցանկացած ազդեցություն ինքնաթիռի վրա կարող է խուճապ առաջացնել առավել անհանգիստ ու նյարդային ուղևորների մոտ։ Դա կարող է դրդել նրանց պարաշյուտով դուրս ցատկել, ինչն անուղղելի հետևանքներ կունենա նրանց և, հնարավոր է, ինքնաթիռի մնացած ուղևորների համար։
-
- Ինքնաթիռների վթարների գերակշիռ մեծամասնությունը տեղի են ունենումթռիչքի կամ վայրէջքի ընթացքում։ Այդ իրավիճակում ուղևորը պարզապես չի հասցնի օգտագործել պարաշյուտը, քանի որ այդպիսի փոքր բարձրության վրա այն պարզապես չի բացվի։
- Վթարի ժամանակ մարդիկ խուճապահար են լինում և այդպիսի իրավիճակում նրանց համար շատ բարդ կլինի ճիշտ հագնել պարաշյուտը, ցատկել դուրս և բացել այն։
- 100-500 մարդու համար պարաշյուտ տեղափոխելը չափազանց ծախսատար է։ Դրանց քաշի պատճառով ինքնաթիռը կծանրանա ու կսկսի ավելի շատ վառելիք այրել։ Բացի այդ՝ այլևս տեղ չի մնա ուղևորների բեռների համար։
-
loading...