loading...

Ինչո՞վ փոխարինել մայոնեզը



Դիտումներ ` 1604
Ինչո՞վ փոխարինել մայոնեզը

Շատ է խոսվում մայոնեզի վնասակար լինելու մասին։ Այն թե յուղալի է, թե սուր, թե շատ կալորիական, թե աղի․․․Ամենատարածված սոուսի առնչությամբ քննադատությունները շատ են, բոլորը դժվար է թվարկելը։ Այդուհանդերձ, մենք շարունակում ենք գնել ու չենք կարողանում հրաժարվել դրանից։

Սակայն մայոնեզը հաջողությամբ կարելի է փոխարինել այլ, մասնավորապես ներկայացվող սոուսով։

Անհրաժեշտ բաղադրիչները․

3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ
1 թեյի գդալ մանանեխ
7 ճաշի գդալ թթվասեր
Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

1. Խառնել ձեթը, կիտրոնի հյութը, մանանեխը, աղը և պղպեղը:

2. Ավելացնել թթվասերը և կրկին խառնել:

3. Այն կարելի է օգտագործել բոլոր աղցաններում, որտեղ մայոնեզ է անհրաժեշտ, ինչպես նաև՝ քսել հացի վրա:


loading...

Փակել