loading...

Ինչի՞ց պետք է սկսի 2018 թվականը Կենդանակերպի յուրաքանչյուր նշան



Դիտումներ ` 1694
Ինչի՞ց պետք է սկսի 2018 թվականը Կենդանակերպի յուրաքանչյուր նշան

Oգտագործեք այն, ինչ գիտեք ձեր ու ձեր որակների մասին, որպեսզի 2018-ը դարձնեք արդյունավետ տարի, դուրս գաք սեփական սահմանափակումներից և դառնաք ձեր ավելի լավ տարբերակը։ Իսկ ինչպե՞ս անել դա։

Խոյ

Ոչ մի աշխատանք սարսափելի չէ։ Մի վախեցեք մեկ մակարդակ վեր բարձրանալուց (այո, դա դժվար է ավանդական կամակոր նշանի համար) ու հաճույք կստանաք նոր մարտահրավերներից։ Համարեք, որ նոր մրցույթ եք սկսում։ Միայն թե այս տարի պետք է ձեր կյանքում ճիշտ հավասարակշռություն գտնեք։

Ցուլ

Նոր տարվա սկիզբն իդեալական ժամանակ է, որպեսզի լրիվ կտրվեք անցյալից, իսկ դա հատկապես ճիշտ ու ակտուալ կլինի հատկապես ձեր նշանի համար։ Ցանկացած բացասական էմոցիա կամ դժգոհություն, որ դուք պահել եք ներսում, վերջ կտան ձեր հարաբերություններին, այդ պատճառով էլ ձեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի քննարկեք դրանք ու պարզապես բաց թողնեք ընդմիշտ։

Երկվորյակ

Դուք շատ լավ գիտեք ձեր անձի երկու կողմերը։ Այն բանից հետո, երբ բոլոր արկածներն ու զվարճանքները կմնան հետևում, հիշեք այն մասին, որ պետք է հավաքվեք, դառնաք զուսպ ու ինքնավստահ մարդ։ Այս տարի անպայման օգտվեք ձեր կյանքում հայտնվող ամեն հնարավորությունից։

Խեցգետին

Տնակյաց Խեցգետինները երջանիկ են, երբ շրջապատված են ընկերներով ու ընտանիքով, բայց դա չի նշանակում, որ պետք է օրեր շարունակ մնաք ձեր անկյունում։ 2018-ի ամենասկզբից սկսեք դուրս գալ հարմարավետ փչակից ու ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Սոցիալական շրջանակի ընդլայնումը շատ օգտակար կլինի ձեզ համար։



Առյուծ

Դուք կենդանիների ամենաիսկական արքան եք։ Ոչ միայն հպարտ ու համարձակ եք, այլև ժամանակ առ ժամանակ կարող եք մի փոքր ինքնահավան լինել։ Թագը գլխներիդ պահելու համար, դրա փոխարեն հանգստացեք ու սկսեք լսել շրջապատող մարդկկանց խորհուրդներն ու կարծիքները. դա ձեզ անկասկած շատ արժեքավոր բաներ կտա։

Կույս

Դուք միշտ հոգ եք տանում բոլորի մասին ու ձեր ուսերին չափից շատ առաջադրանքներ եք վերցնում։ Նոր տարին սկսեք «ոչ» բառից. մի վախեցեք այդ բառն արտաբերելուց։ Արդեն վաղուց պետք է սկսեիք հոգ տանել նաև ինքներդ ձեր մասին, որպեսզի կարողանայիք դառնալ ոչ թե երբեք չմերժող հարազատ, ընկեր կամ գործընկեր, այլ պարզապես գոհ մարդ։

Կշեռք

Ձեր նշանի խորհրդանիշը արդարադատության կշեռքն է, բայց ահա դատավորի մուրճը 2018-ին պետք է վերացնել։ Դուք պարտավոր չեք լուծել մյուս մարդկանց վեճերն ու կոնֆլիկտները ու խաղաղության հաստատման անվերջանալի առաքելություն իրականացնել։ Դրա փոխարեն առաջին պլան մղեք ձեր սեփական կարծիքը, խնդիրներն ու պահանջմունքները։

Կարիճ

Կարիճները հայտնի են իրենց կրքոտությամբ ու էմոցիոնալությամբ՝ այն որակներով, որոնք կարող են միաժամանակ լինել թե՛ օգտակար, թե՛ վնասակար։ Ձեր ողջ դժգոհությունը թողեք հեռացող տարում, որպեսզի այն հետագայում չտանջի ձեզ։ Տարին սկսեք կյանքից ջնջելով բոլոր ձեզ նեղացնողներին ու թունավոր մարդկանց։


Աղեղնավոր

Դուք սիրում եք ձեր ազատությունը, բայց ազատությունը չի նշանակում, որ պետք է միշտ միայնակ լինեք։ Թող 2018-ը դառնա այն տարին, երբ դուք վերջապես թույլ կտաք, որպեսզի նոր մարդիկ մտնեն ձեր կյանք. այս կերպ կկարողանաք գտնել հիանալի ընկերներ կամ նույնիսկ երկրորդ կես, ով ձեզնից ոչ պակաս կսիրի ու կգնահատի ազատությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար 2018 թվականը կդառնա սթափ մտածողության  ու անաչառության տարի։ Դուք հիանալի հիշում եք բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները։ Դրա փոխարեն փորձեք բաց թողնել մարդկանցից, տեղանքներից ու իրերից ձեր սպասելիքները, որպեսզի անընդհատ չգտնվեք վատագույնին սպասելու իրավիճակի մեջ. դա որակյալ կյանքով ապրելու լավագույն ձևը չէ։

Ջրհոս

Դուք շատ զուսպ ու փակ մարդ եք, այդ պատճառով 2018 թվական մտեք ավելի բաց սրտով ու գլխով։ Մի վախեցեք ծանոթանալ ու սիրահարվել, բայց եթե իրական ու անկեղծ հարաբերություններ եք ուզում, հավանաբար ստիպված կլինեք ինքնուրույն հաղթահարել մի շարք պատնեշներ ու խոչընդոտներ։

Ձկներ

Ձկների համար  2018 թվականը կդառնա կարիերայում հաջողության տարի. պարզապես իմացեք, որ ձեզ մի քանի ամիս է հարկավոր։ Փորձեք արագացնել այդ գործընթացը՝ անցնելով որակավորման բարձրացման կուրսեր, թարմացնելով ռեզյումեն կամ գրանցվելով առցանց դասընթացների։ Եթե արդեն պատրաստ եք մասնագիտական աճի, ձեր ակտիվ քայլերը միայն կնպաստեն դրան։

https://mediamag.am/inchic-sksel-2018-y/


loading...

Փակել