Խնձորի քացախի օգտակարության մասին վաղուց է հայտնի։ Vajnoe.com կայքը գրում է, որ քացախը բազմաթիվ ակտիվ նյութեր է պարունակում, որոնք կարող են սպանել միկրոբներին և վնասակար բակտերիաներին։
- Կոկորդի ցավի դեմ։ Բաժակի ¼ չափով քացախը խառնեք 1 բաժակ տաք ջրի հետ։ Օգտակար է սրանով ողողել կոկորդը, եթե զգում եք, որ հիվանդությունը վրա է հասնում։ Բերանի խոռոչում հավաքված բոլոր բակտերիաները կվերանան։
- Այրոցի դեմ։ 1 թեյի գդալ խնձորի քացախը խառնեք մի փոքր ջրի հետ։ Խառնուրդը կօգնի ազատվել այրոցից։
- Քթի խցանման դեմ։ Մեկ բաժակ ջրին 1 թեյի գդալ քացախ խառնեք և խմեք։ Քացախը պարունակում է մի շարք վիտամիններ՝ A, B1, B2, B6, C, ինչպես նաև թթուներ։ Այս նյութերը կօգնեն ազատվել խցանումից։
loading...