Նախօրեին Տավուշի մարզում Դեբեդ գետում կին է ջրահեղձ եղել: Ըստ տարածված խոսակցությունների՝ կինը տնից դուրս է եկել և մեկ օր տուն չի վերադարձել: Որդին տեղեկացել է, թե որ ուղղությամբ է գնացել մայրը, որոնել է նրան և մեկ օր անց հայտնաբերել մոր դին:
Դիի առկայության մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ ասելով, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է:
Նա հայտնեց, որ հունիսի 20-ին որդին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր մայրն ընկել է Դեբեդ գետն ու խեղդվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։