Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նաիրա Զոհրաբյանին զորակցություն հայտնելու հյատարարությանը:
«Ես միանում եմ իմ հարգարժան գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ մենք նորից համերաշխության ձեռք ենք մեկնում բոլոր քաղաքական ուժերին։ Այսօր բոլորին ցանկանում եմ արդար մրցապայքար, հույս ունեմ, որ չի կիրառվելու վարչական ռեսուրս, Երևանի ընտրությունները չի տեղափոխվելու իշխող կուսակցության վստահության հանրաքվեի, ինչպես իրենք ամբողջ քարոզարշավի ընթացքում արեցին։
Մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել համերաշխության մթնոլորտում, կառուցել նոր Հայաստան»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը։