loading...

Ինչ կարող են պատմել մարդու շուրթերը նրա բնավորության մասին



Դիտումներ ` 1134
Ինչ կարող են պատմել մարդու շուրթերը նրա բնավորության մասին

Ֆիզիոգնոմիկայի մասնագետները վաղուց եկել են այն եզրահանգման, որ մարդու շուրթերի ձևն ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է, որին հարկավոր է ուշադրություն դարձնել՝ նրա բնավորությունը պարզելու համար:

 

Օրինակ՝ հյութեղ շուրթեր ունեցողները կարծես ծնված լինեն որևէ մեկի մասին հոգ տանելու և խնամելու համար: Նման մարդիկ ունեն բնածին մայրական բնազդ և միշտ ցանկանում են պաշտպանել ուրիշներին: Ցանկացած իրավիճակում նրանք առաջինը մտածում են ոչ թե իրենց, այլ մյուսների մասին: Մասնագետները վստահ են, որ նման շուրթեր ունեցող մարդիկ լավագույն ծնողներն են դառնում:

 

 

 



Մարդիկ, որոնց վերին շուրթը ստորինից ավելի հյութեղ է, էմոցիոնալ են և խարիզմատիկ: Նրանք սիրում են կյանքը և աշխատում են հնարավորինս շատ ուշադրություն գրավել:

 

Եթե ստորին շուրթը վերինից մեծ է, ապա մարդը հետաքրքրասեր է, շփվող և միշտ պատրաստ է որևէ նոր բան փորձել:


Բարակ շուրթեր ունեցող մարդկանց կարելի է միայնակ անվանել, քանի որ նման մարդիկ շատ ինքնուրույն են և կարողանում են լուծել սեփական խնդիրները:

 

Վառ արտահայտված ու մի փոքր սուր վերին շուրթը հատուկ է ստեղծագործ մտածողության տեր մարդկանց: Նրանք շփվող են, ձգտում են ինքնաարտահայտվել և գրեթե միշտ հաջողության են հասնում իրենց ձեռնակած գործում:

http://med.tert.am


loading...

Փակել