loading...

Ինչ եղանակ է սպասվում փետրվարին



Դիտումներ ` 2241
Ինչ եղանակ է սպասվում փետրվարին

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը ներկայացնում է փետրվարի կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը. 

Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+3 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-7 C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14...+17 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16 C, առավելագույնը` +9...+11 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններքւմ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-5 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +6...+10 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -13...-25 C, առավելագույնը` +2...+5 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+1 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14...+17 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17...-22 C, առավելագույնը` +8...+10 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ):



Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+4 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -4...-7 C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +15...+20 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10...-14 C, առավելագույնը` +12...+14 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30 մմ):

Վայոց ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +1...+3 C, լեռնային շրջաններում` -2...-3 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -5...-7 C, լեռնային շրջաններում` -12...-15 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը՝ մինչև +14...+17 C, լեռնային շրջաններում` +5...+10 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13...-14 C, լեռնային շրջաններում` -18...-19 C, առավելագույնը` հովտային շրջաններում՝ +10...+11 C, լեռնային շրջաններում` +4...+5 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում 70...73 մմ):

 

 

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4...+6 C, լեռնային շրջաններում` 0...+2 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև -2...-7 C, լեռնային շրջաններում` -8...-13 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը՝ մինչև +15...+20 C, լեռնային շրջաններում` +10...15 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7...-12 C, լեռնային շրջաններում` -14...-20 C, առավելագույնը` հովտային շրջաններում +16...+18 C, լեռնային շրջաններում` +8...+13 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, լեռնային շրջաններում 23...54 մմ):

Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+2 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-7 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14...+17 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16 C, առավելագույնը՝ +9...+11 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):

http://www.lragir.am/index/arm/0/country/view/169248


loading...

Փակել