Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Նադեժդա Սարգսյանին հրաժեշտ տալու էին եկել մշակույթի գործիչները, նրա ընկերները:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո՝ եկեղեցու բակում Ռիտա Սարգսյանի ճանապարհը կտրեցին մի շարք անձինք՝ իրենց հերթական խնդիրներով ու հոգսերով: Սոցիալապես անապահով քաղաքացիներից մեկը տուն էր ուզում, մյուսը՝ մեկ այլ օգնություն եւ այլն:
Ի պատասխան նրանց խնդրանքների Ռիտա Սարգասյանն ասաց. «Ես էլ առաջին տիկին չեմ, գնացե՛ք, ներքևում Աննա Հակոբյանը կանգնած է, գնացեք իրենից խնդրեք»: Մատնացույց անելով Աննա Հակոբյանին եւ շրջանցելով լրագրողների հարցերը Ռիտա Սարգսյանը հեռացավ: