Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Հայաստանում է: Հայաստան նա այցելել է երեխաների ու կնոջ հետ միասին, հեղափոխությամբ ոգեւորված:
Այցի ընթացքում Ռոմանովը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում մասնակցությամբ ցույցերն ակտիվ լուսաբանել է ռուսական մամուլի համար:
Լրագրողը վարչապետի տնից նրա հետ միասին ուղեւորվել է մարզասրահ, այնուհետ կառավարության ղեկավարի մեքենայով շրջել, հասել մինչեւ աշխատավայր: Ճանապարհին հասցրել է իմանալ Ն. Փաշինյանի ժամացույցի ու կոստյումի արժեքը, թե որքան աշխատավարձ է նա ստանում, թե որքանով են նրան խանգարում թիկնապահները, ինչ արժեք ունի վարչապետի հեռախոսն ու տասնյակ այլ հարցեր, որոնք ոչ մի կապ չեն ունեցել քաղաքականության հետ: