Արցունքաբեր գազի կիրառման դեպքում հեռացեք արցունքաբեր գազի կիրառման վայրից ինչքան հնարավոր է՝ արագ: Աչքերը, քիթը, բերանը ողողեք ՍԱՌԸ ջրով: Տաք ջրից մաշկի ծակոտիկները բացվում են, ու ավելանում է գազի թափանցելիությունը:
Խուսափեք սխալ միջոցներից, օրինակ՝ յուղային հիմքով քսուքներից, որովհետև իրենք ավելի երկար կպահեն արցունքաբեր գազի մասնիկները ձեր մաշկի վրա:
Պահեք ձեզ մոտ թուլացրած քացախի լուծույթ: Բանդանան կամ թաշկինակը եթե թրջեք քացախով ու իր միջով շնչեք, դա ձեր կյանքը կհեշտացնի: Քացախը լավ է չեզոքացնում արցունքաբեր գազը:
Բերանի լորձաթաղանթը նույնպես կարելի է ողողել քացախով: Արցունքաբեր գազի հետևանքներն են՝ աչքերի, քթի, բերանի, մաշկի այրոց, արցունքներ, պղտորված տեսողություն, հոսող քիթ, թքարտադրություն, Հազ, դժվար շնչառություն, ապակողմնորոշում, շփոթություն, պանիկա:
Սովորաբար սրանք վտանգավոր չեն, ու երկար չեն տևում: Առանձնապես զգույշ պիտի լինեն՝
Ասթմայով տառապողները
Փոքր երեխաներն ու ծերերը
Թուլացած իմունիտետով մարդիկ
Հղի կամ կերակրող մայրերը
Մաշկի խնդիրներով մարդիկ